Անայիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անայիս
արմտ. հայ.՝ Եփրիմէ Աւետիսեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Եփրիմէ Չոպանեան
Ծնվել էփետրվարի 20, 1872(1872-02-20)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 4, 1950(1950-08-04)[1][2] (78 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 20-րդ շրջան, Փարիզ[2][3]
Գրական անունԱնայիս
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներՅուշերս
ԱշխատավայրՄասիս[2], Հայ կին, Արեւմուտք, Անահիտ[4], Շանթ, Արևելյան մամուլ[2] և Բյուզանդիոն[2]
Անայիս Վիքիդարանում
 Yevprime Avedisian Վիքիպահեստում

Անայիս (Եվփրիմե Ավետիսյան, փետրվարի 20, 1872(1872-02-20)[1], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1950(1950-08-04)[1][2], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ[2][3]), հայ բանաստեղծուհի, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։

Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ եւ վերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Յուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.iammedia.am/en/post/Anayis
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjEiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6Mjc1ODM2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1248%2C-64&uielem_islocked=1&uielem_zoom=180&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  4. http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Anahit_paris/1929/1929%281%29.pdf
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 91.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անայիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անայիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362