Անահիտ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ (այլ կիրառումներ)
Անահիտ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Հիմնված էՂազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով
ՌեժիսորԴավիթ Սահակյանց
Լյուլյա Սահակյանց
Սցենարիստ
  • Նաիրա Սահակյանց
  • Լյուլյա Սահակյանց
  • Դավիթ Սահակյանց

Երկխոսությունների հեղինակներ՝

  • Վահրամ Սահակյան
  • Լևոն Գալստյան
  • Վարդան Զադոյան
Հնչյունավորում
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան
Կարեն Ղազարյան
Հայկ Սահակյանց
Դավիթ Սահակյանց
Բեմադրող նկարիչԷռնեստ Մուրադյան
ԵրաժշտությունԱրմեն Մարտիրոսյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
Ընկերություն«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»
Տևողություն90 րոպե
Թվականդեկտեմբերի 27, 2014
Բյուջե900 000 $
sahakyants.am/am#characters_page
Տեսահոլովակ

«Անահիտ», հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։

«Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը։ Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ[1]։ Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։

Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը[2]։ Պրոդյուսերական աշխատանքներն իրականցրել է Շարմ Հոլդինգը։ Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը՝ համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։

Մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի...

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Եգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Անահիտ» մուլտֆիլմ - դեկտեմբերի 27-ից մեծ էկրանին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  2. «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը(չաշխատող հղում) // Շարմհոլդինգի էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]