Անահիտ Միրզաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Միրզաբեկյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1899(1899-10-31)[1]
ԾննդավայրԲնունիս, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 2, 1983(1983-06-02) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1929)[1]
Մասնագիտությունմանրէաբան և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1966)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱմուսինՀայկ Միրզաբեկյան
ԶավակներԷմիլ Միրզաբեկյան
Պարգևներ

Անահիտ Հովակիմի Միրզաբեկյան (հոկտեմբերի 31, 1899(1899-10-31)[1], Բնունիս, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 2, 1983(1983-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանրէաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1930 թվականից աշխատել է սանիտարա-հիգիենայի ԴՀԻ-ում, 1936 թվականից՝ նույն ինստիտուտի բակտերիոլոգիական պատրաստուկների (ծաղիկի, կատաղության, որովայնային տիֆի վակցինաներ) բաժնի, 1938-1969 թվականներին՝ մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ 1936 թվականից միաժամանակ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնում։ Միրզաբեկյանի աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում վարակիչ հիվանդությունների տարածվածության, պատճառագիտության, համաճարակային առանձնահատկությունների, ընթացքի, տարածման ուղիների, հարուցիչների կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ժանտախտի և խոլերայի ախտորոշմանն ու բուժմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 616