Անահիտ Աստարճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Աստարճյան
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահվան վայրՀունաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարչուհի

Անահիտ Աստարճյան (Կ. Պոլիս), հայ նկարչուհի։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթություն, ապա մեկնել է Փարիզ, Սորբոնի համալսարանում լսել հասարակագիտության դասընթացը։ Միաժամանակ Գրանդ Շոմյերի արվեստանոցում հետևել է նկարչության, ավարտել 1944 թվականին։ Նույն տարում մասնակցել է աշնանային սալոնի ցուցահանդեսին։ Այնուհետև ամբողջովին նվիրվել է նկարչության։ Նրա նկարները ցուցադրվել են եվրոպական մի շարք քաղաքներում և արժանացել են մամուլի ջերմ գնահատմանը։ Վերջին տարիներին ապրել է Հունաստանում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 120.