Անաիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Անաիսա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Անահիտ Նազարյան
Ծնվել է Սեպտեմբերի 26, 1982
Երևան, {{{2}}} Հայաստան
Երկիր Հայ
Ժանրեր Պոպ
Մասնագիտություն Երգչուհի

Մանկություն[խմբագրել]

Ծնվել է 1982 թ.-ի սպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Երկու տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափախվել է Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաք, որտեղ և ապրում է մինչև օրս։ Դեռ փոքր տարիքից Անաիսան ամեն տարի գալիս էր Հայաստան և ամառային արձակուրդներն անցկացնում պապիկի մոտ՝ Աշտարակի Նազարավան գյուղում։

Վեց տարեկան հասակում ընդունվել է «Ուրախություն» (“Радость”) մանկական երգչախումբ, իսկ յոթ տարեկանում՝ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, որը գերազանց ավարտել է 1996թ.-ին։

1989 թ.-ից մինչև 1999 թ.-ը սովորել է Վիբորգ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ Ուսման տարիներին Անաիսան մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների ու փառատոնների՝ արժանանալով բազում մրցանակների. 1988 թ.-ին՝ Վիբորգ քաղաքի «Երգեք մեզ հետ ընկերներ» (“Спойте с нами друзья”) մրցույթին, իսկ 1990 թ.-ին մասնակցել է «Զրնգուն սոխակ» (“Звонкий соловушка”), «Պատերազմական երգի մրցույթ» (“Конкурс военной песни”), «Փնտրում ենք տաղանդներ» (“Мы ищем талантов”) մրցույթներին։ 19 88թ.-ին «Միսս Ձյունանուշիկ» (“Мисс снегурочка”) մարզային մրցույթում գրավել է երկրորդ տեղը։

Կրթություն[խմբագրել]

1999 թ.-ից մինչև 2005 թ.-ը սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Հյուսիսարևմտյան հանրային ծառայության ակադեմիայի իրավաբանության ֆակուլտետում։ Ուսման տարիներին ցուցաբերած առաջադիմության և ակտիվության համար պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով։

2003 թ.-ին «Ժպիտներ երեխաների դեմքերին» հոգեբանական աջակցություն կարիքավոր երեխաներին մշակութային ծրագրի նախաձեռնման և իրականացման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի հատում ներկայացուցչի գրասենյակի կողմից արժանացել է շնորհակալագրի։

Երաժշտական դպրոցում ուսանելու և վոկալի անհատական դասընթացների հաճախելուն զուգահեռ Անաիսան շարունակել է երգել «Ուրախություն» երգչախմբում և, իբրև մենակատարուհի, բազմիցս արժանացել է ամենամյա քաղաքային և մարզային գեղարվեստականմ տարբեր մրցույթների դափնեկրի կոչմանը։

Ստեղծագործական ուղին[խմբագրել]

Ստեղծագործական տարիների ընթացքում կատարել է ինչպես դասական, հոգևոր, այնպես էլ ժողովրդական, էստրադային, ռուսական և արտասահմանյան երգեր։ 2006 թ.-ին մասնակցել է Սանկտ – Պետերբուրգի «Կուռքեր 2006» երաժշտական մրցույթին։ Նույն տարում, մասնակցելով «Վիբորգի ոսկե ձայներ» (“Золотые голоса Выборга”) երաժշտական մշակութային փառատոնին, արժանացել է «Անուշ ձայն» տիտղոսին և լավագույն կլատարման համար պարգևատրվել գրանտ պրի մրցանակով։

2006 թ. աշնանը մասնակցել է Ֆինլանդիայի հանրապետության Լապպեենրանտ քաղաքի «Մշակութային բարեկամություն» (“Дружба культур”) և Իմատր քաղաքի երաժշտական փառատոններին։

2010 թ.-ի ապրիլին Սոչիում կայացած «Ռուսաստանի տաղանդների միություն» (“Союз талантов России”) մրցույթին Անաիսան գրավել է 3-րդ տեղը «էստրադային վոկալ» անվանակարգում։ Այս մրցույթը նրա կարիերայում փոփոխությունների մեծ ալիք բերեց։ Այստեղ նա ծանոթացավ «Նանե» պարային համույթի ղեկավար Նարինե Տոպոլյանի և նրա սաների հետ։ Շփվելով հայրենակիցների հետ ու տեսնելով նրանց պարը, որը լի էր հայկական ոգով, Անաիսան որոշում է շարունակել իր ստեղծագործական աշխատանքը հայկական երգարվեստում և սկսում է երգել երգեր նաև հայերեն լեզվով։

Առաջին հայալեզու երգը[խմբագրել]

2010-ի ամռանը Անաիսան ժամանել է Հայաստան ու ձայնագրել իր առաջին հայալեզու երգը, որը կոչվում է «Աստղերն ասում են»։ Երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը՝ Քրիստ Մանարյանը։ Այս երգի հիման վրա նկարահանվեց նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Արամ Շահբազյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել]