Այրվող Մարդ
Այրվող Մարդը տարեկան իրադարձություն է, որը նկարագրվում է որպես «տարեկան ժամանակավոր համայնքի փորձ, նվիրված արմատական ինքնաարտահայտության և արմատական ինքնաապավինման:» Իրադարձությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի Սև Ժայռ անապատում, Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս:[1] Իրադարձությունը տևում է ութ օր՝ այն սկսվում է օգոստոսի վերջին երկուշաբթի և վերջանում է ամերիկական Աշխատանի օրվա (անգլերեն՝ Labor Day) վերջում, որը շաբաթ է: Իրադարձությունը վերջանում է շաբաթ երեկոյան վառելով հսկա փայտե մարդու նմանակը, որն ութ օրում ստեղծված արվեստի արդյունքն է:
Իրադարձության մոտ մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները անապատում տարբեր արվեստի ստեղծագործյուններ են անում, իրար հետ շփվում, վայելում ուրիշների ստեղծած արվեստը, գոյատևում սեփական ուժերին ապավինելով (ամեն մասնակից պատասխանատու է սեփական ուտեստի, ըմպելիքի, տաքությունից, քամուց, և ցրտից պաշտպանվելու, քնելու վայրի, մաքրության, և իրադարձությունից հետո անապատը սեփական մնալու որևէ հետքից մաքրելու համար): Մասնակիցները ազատ են անձնական արտահայտության ձևեր գտնելու մեջ, ինչպիսիք են անձնական հագուստի լինելու կամ չլինելու և նրա ինչպիսության ընտրությունը:
Առաջին փայտե մարդու նմանակը վառվել է 1986 թվականին Սան Ֆրանցիսկոյի ափերից մեկում, մի խումբ ընկերների միջոցով: Հետագայում, մասնակիցների թիվը շատացել է և վայրը փոխվել Նեվադայի անապատ:
Այրվող մարդը կազմակերպվում է Բլեք Ռոք Սիթի, ՍՊԸ-ի միջոցով: 2008 թվականին 49,599 մարդ են մասնակցել Այրվող մարդուն:[2]