Այրող ապակի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Պրիստլիի լաբորատորիայում այրող ոսպնյակ
Այրող ապակին կամ այրող ոսպնյակը խոշոր ուռուցիկ ոսպնյակ է, որը կարող է խտացնել արևի ճառագայթները փոքր հատվածի վրա, տաքացնելով հատվածը, որի արդյունքում անպաշտպան մակերևույթը կբռնկվի: Այրող հայելիներ ստանում են նման եղանակով մակերևույթների արտացոլման միջոցով բեկելով լույսը: 18-րդ դարում դրանք օգտագործվում էին քիմիական ուսումնասիրությունների ժամանակ փակ ապակյա անոթներում նյութերի այրման համար: