Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս (անգլերեն` Ivor Armstrong Richards, 1893, փետրվարի 26 - 1979, սեպտեմբերի 7), անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ։
Հիմնական աշխատություններն են` «Գրական քննադատության սկզբունքները» (1924), «Գիտություն և պոեզիա» (1926), «Գործնական քննադատություն» (1929), «Ինչպես կարդալ էջը» (1943)։ Քննադատության մեջ իմաստաբանական ուղղության հիմնադիրներից է և ամերիկյան «նոր քննադատության» նախակարապետներից։ Կարևորը համարել է լեզվական քննությունը, բառի հարուստ նրբիմաստների որոնումը։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ 462։