Այն սև օրերուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն սև օրերուն
Այն սեւ օրերուն...
ՀեղինակԱրամ Անտոնյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Էջեր204
Հրատարակման վայրԲոստոն
Հրատարակիչ«Հայրենիք»
Հրատարակման տարեթիվ1919
OCLC48137278
Թվային տարբերակbabel.hathitrust.org կայքում

Այն սև օրերուն, Արամ Անտոնյանի 1919 թվականին Բոստոնում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնյան Արամ Անտոնի (1887-1952), պատմաբան, հրապարակախոս։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայկական նամակների կայսերական գրաքննիչ, սակայն Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ հաղորդելու համար 1915 թվականին աքսորվել է հայ մտավորակնների հետ միասին։ Հալեպում եղած ժամանակ թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել հայերի ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական վավերագրեր, որոնք հրապարակել է Այն սև օրերուն… (1919, Բոստոն) և Նայիմ բեյի հուշերը (1920)` հայերեն հրատարակությունը Մեծ ոճիր գրքերում։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Անտոնյանը «Այն սև օրերուն» գրքի առաջին մասում մանրամասն նկարագրել է փախուստի նպատակով թաքնված մի հայ պատանու հետապնդումը թուրք ժանդարմաների կողմից, հայ մայրերի ողբը Եփրատում խեղդված իրենց զավակների համար։ Այնուհետև անդրադարձել է Հալեպից եկող հայ գաղթականների նոր քարավանին, որը բաղկացած էր 30-50 տարեկան կանանցից։ Հեղինակը մանրամասն նկարագրել է այդ կանանց դրությունը, նրանց արտաքին տեսքը և խորհել նրանց նախկին կենսունակության մասին։ Այնուհետև հեղինակն անդրադարձել է Մունպուճ գյուղի կառավարիչ Հուսեին էֆենդու Մեսքենե ժամանմանը։ Հայ գաղթականները վկայում են այն մասին, որ Հուսեին էֆենդին բազմաթիվ հայ դեռատի աղջիկների է առևանգել Մունպուճ և Հալեպ, գիշերային խրախճանքներ կազմակերպել իր վրանում։ Համաձայն ժանդարմաների վկայության՝ Հալեպից հայ գաղթականների նոր քարավաններ էին բերվել Գարլըք՝ Մեսքենե տարագրվելու նպատակով։ Աշխատության մեջ հեղինակը հիմնականում տեղեկություններ է հայտնել Մեսքենե տարհանվող հայ գաղթականներից կազմված մի քարավանի մասին՝ անդրադառնալով նրանց կենցաղին, ապրումներին[1]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ բոլորն էլ նրանց նման էին, բոլորն էլ գտնվում էին ճիշտ այն կետի վրա, որտեղ վերջանում էր կյանքը և սկսվում մահը։ Կյանքը այնտեղ այլևս այլ բան չէր, քան միայն մահվան վարժություն, իսկ այդ վարժությունից հետո առավել սոսկալի բան` մահվան սպասումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Անտոնյան, Այն սև օրերուն, Բոստոն, 1919