Այն Րանդ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այն Րանդ
Ayn Rand
Ayn Rand1.jpg
փիլիսոփա, գրող
Ծննդյան օր՝ փետրվարի 2 1905 թ.
Ծննդավայր՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Վախճանի օր՝ մարտ 6 1982 թ.
Վախճանի վայրը՝ Նյու Յորք, ԱՄՆ
Ազդվել է՝ Արիստոտել, Ջան Լաք, Թոմաս Աքուինաս, Ֆրիդրիխ Նիցշե, Վիկտոր Հյուգո, Լուդվիգ վան Միսես, Իզաբել Փատերսոն
Ազդել է՝ Հարի Բինսվանգեր, Նաթանիել Բրանդեն, Բարբարա Բրանդեն, Ալան Գոթհելֆ, Ալեն Գրինսփան, Հենրի Հազլիթ, Ջան Հոսփերզ, Դավիդ Քելի, Լեոնարդ Փեյքոֆ, ՋորՋ Րայսման, Ջան Րիդփաթ, Թարա Սմիթ

Այն Րանդը (բուն անունով՝ Ալիսա Զինովիևնա Ռոզենբավմ. 1905, փետրվարի 2, Սանկտ Պետերբուրգ - 1982, Մարտի 6, Նյու Յորք) - Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան էր, և համարվում է օբյեկտիվիզմ փիլիսոփայության ուղղության հիմնադիրը։ Նրա նշանավոր գործերից են Շատրվանագլուխը և Ատլասը Կուչ Եկած գրքերը։

[խմբագրել] Կենսագրություն

Այն Րանդը ծնվել է Ալիսա Զինովիևնա Ռոզենբավմ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 1905 թվականի փետրվարի 2-ին։ Վեց տարեկան հասակում ինքն իրեն սովորեցնում է կարդալ և երկու տարի հետո գտնում իր մանկության հերոսին մի ֆրանսական մանկական թերթում՝ այսպիսով ձեռք բերելով իր հերոսական տեսակետը, որն իր հետ էր ամբողջ կյանքում։ Հիմնովին հակադրված ռուսական մշակույթի խորհրդապաշտության և կոլեկտիվիզմի դիմաց, նա իրեն համարում էր որպես մի Եվրոպացի գրող, հատկապես Վիկտոր Հյուգոյին հանդիպելուց հետո, որով նա ամենահիացածն էր։

Միջնակարգի տարիներում նա վկա էր Քերենսկի հեղափոխությանը, որը նա հովանավորեց, և 1917-ին Բոլշևիկ հեղափոխությանը, որը նա սկզբից ամբաստանեց։ Կռվից փախնելու համար նրա ընտանիքը մեկնեց Ղրիմ, ուր նա ավարտեց միջնակարգը։ Վերջնական կոմունիստական հաղթանակը պատճառ եղավ նրա հոր դեղատան բռնագրավմանը և ժամանակավոր սովի։ Երբ միջնակարգի վերջին տարում ծանոթացավ ամերիկական պատմության հետ, նա անմիջապես նրան ընդունեց որպես իր օրինակը թե ազատ մարդկանց ազգը ինչպիսին պիտի լինի։

Ղրիմից վերադարնալիս նա սկսում է սովորել փիլիսոփայություն և պատմություն Պետրոգրադի համալսարանում, ավարտելով՝ 1924 թվականին։ Նրա ամենամեծ հաճույքներից էին Վիեննական օպերետտաներն և արևմտյան կինոներն ու թատերախաղերը։ 1924-ին մտավ Կինոյի Արվեստների Պետական Ինստիտուտ՝ կինոսցենարիայի գրել սովորելու համար։ Այս ժամանակում նա առաջին անգամ հրատարակեց գրքույկ դերասանուհի Փոլա Նեգռու մասին (1925) և մի գրքույկ Հոլիվուդ՝ Ամերիկյան Կինոյի Քաղաք անվամբ (1926)։

1925 թվականին նա լքում է Խորհրդային Ռուսաստանը ԱՄՆ մեկնելու համար՝ իր ազգականներին տեսնելու համար իրավունք ստանալով, իսկ չվերադառնալու նպատակով։ Նա Նյու Յորք հասավ 1926-ի փետրվարին։ Մյուս վեց ամիսը նա ապրեց իր ազգականների հետ Չիկագո քաղաքում, իսկ հետո մեկնեց Լոս Անջելես, Հոլիվուդ՝ սցենարի հեղինակ դառնալու համար։

Իր երկրորդ օրում Հոլիվուդում հանդիպեց Սեսիլ Բ. ԴեՄիլին, ով նրան առաջարկեց աշխատել իր համար, նախ որպես էկստրա, և հետո որպես սցենարի կարդացող։ Մյուս շաբաթ ստուդիայում նա հանդիպեց դերասան Ֆրանկ Օ՛Քոնորին, ում հետ էլ ամուսնացավ 1929-ին մինչև Օ՛Քոնորի մահը հիսուն տարի հետո։

Մյուս տարիներում նա մի քանի գործ փոխեց, մինչ առաջին անգամ իր գրած սցենարը ծախեց 1932-ին։ Նրա Շատրվանագլուխը լույս է տեսել 1943-ին, իսկ 1957-ին լույս է տեսել նրա Ատլասը Կուչ Եկած գիրքը։ Իր գրքերում և շարադրություններում նա բացատրում է իր հիմնադրած փիլիսոփայության՝ օբյեկտիվիզմի մասին վեպերի միջոցով։

Նա վախճանվում է 1982 թվականի մարտի 6-ին իր Նյու Յորքի բնակարանում։

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքը ունի քաղվածքների հավաքածո, որոնք վերաբերում են՝