Այլին Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Այլին Խաչատուրյան
Ծնվել է հունիսի 9, 1978 (1978-06-09) (36 տարեկան), {{{2}}} Լիբանան, Բեյրութ
Ժանրեր Ֆոլկ-Ռոք, Gothic Rock
Ջազ
Գործիքներ վոկալ, դաշնամուր
Գործունեություն 1996 – ներկա
Լեյբլ EMC
Կայք http://www.eileenkhatchadourian.com/

Այլին Խաչատուրյան (ծնված 1978 հունիսի 9-ին, Բեյրութ, Լիբանան) լիբանանահայ ռոք-երգչուհի է։ [1]

Կենսագրություն[խմբագրել]

Այլին Խաչատուրյանը ծնվել է 1978 թվականին Բեյրութում, արվեստագետների ընտանիքում։ Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում, տեղափոխվելով ԿանադաՄոնրեալի Սուրբ Յակոբ վարժարանում, այնուհետև վերադառնում Լիբանան, այնտեղ սովորում Լիբանանի Հայ Ճեմարանում, ավարտում Լիբանանի Moderne ուսումնարանը, ապա երկու տարի շարունակում է է Ս. Ժոզէֆ համալսարանի Կինոյի բաժնում։ Այնուհետև մեկնում Փարիզ, ուր մնում է 5 տարի ու հաճախում հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորբոնի համալսարանի Կինեմատոգրաֆի բաժինը, ստանում է «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտությունը։ Այլինը 18 տարեկան հասակում արժանանում է Սելին Դիոն մրցանակին։[2] Հինգ տարի ի վեր համերգներով ելույթներ է ունենում լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ։ 19 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգը (Լամմա) արաբական ջազ ոճով, ապա Լիբանանից Դուբայ տեղափոխվելով՝ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ավարտին է հասնում է 2008 թվականին և անվանվում Միտան (Իմ տուն)։ Ալբոմը 2009–ին«Armenian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ շահեց «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը։[3][4]

Սկավառակագրություն[խմբագրել]

  • 1997 - Լամմա (սինգլ)
  • 2005 - Աբակա (սինգլ)
  • 2008 - Միտան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀարցազրույցԴար 21(հայերեն)
  2. Նայիրի Մկրտիչեան Տաղլեան (2011 հունվար 26)։ «Հայ ռոքի իշխանուհին՝ Այլին Խաչատուրեան»։ http://www.ianyanmag.com/2009/12/15/armenian-music-awards-play-to-full-crowd/։ Վերցված է 2011 մարտ 09։ 
  3. «2009 Armenian Music Awards»։ 2009 դեկտեմբեր 13։ http://www.armenianmusicaward.com/ama-history-2009.aspx։ Վերցված է 2011 մարտ 09։ 
  4. Լիանա Աղաջանյան (2009 դեկտեմբեր 15)։ «Armenian Music Awards Play to Full Crowd»։ http://www.ianyanmag.com/2009/12/15/armenian-music-awards-play-to-full-crowd/։ Վերցված է 2011 մարտ 09։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]