Այլընտրական պատմություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլընտրական պատմությունը արվեստի ժանր է, որի հիմնական նպատակն է այն իրականության պատկերումը, որը կարող էր լինել, եթե պատմությունը իր վճռական պահերից մեկում ընթացել էր այլ կերպ: Այլընտրական պատմությունը կարելի է դիտել որպես գեղարվեստական գրականության, գիտական ֆանտաստիկայի և պատմական ֆանտաստիկայի ենթաժանր: Պետք չե շփոթել այլընտրական պատմությունը որպես ժանր այլընտրական պատմական տեսությունների հետ, որոնք պատմական գիտության կողմից նկարագրվող անցյալի պատկերը մասամբ կամ ամբողջությամբ սխալ են փոխանցում: