Այլանթ բարձրաբուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլանթ բարձրաբուն

Այլանթ բարձրաբուն (լատիներեն` Ailanthus altissima) - սիմարուբազգիների ընտանիքին պատկանող ծառատեսակ։

Ծառի բարձրությունը հասնում է մինչև 30 մետրի։ Բունը հարթ է, գորշամոխրավուն, սաղարթը լայն ձվաձև է։ Ընձյուղները ծածկված են թեթևակի աղվամազով, դեղնաշագանակագույն են։ Տերևները բարդ են` կենտ փետրաձև, 45-60 սմ երկարությամբ, կազմված 13-25 տերևիկներից։ Ծաղիկները երկսեռ են կամ արական, հավաքված 10-20 սմ երկարությամբ ծաղկափթթություններում։ Պտուղները երկարավուն են, անկանոն ռոմբաձև, սերմը գտնվում է կենտրոնում։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր - նոյեմբերին։

Վայրի վիճակում տարածված է Չինաստանում։ Հայաստանում մշակվում է 19-րդ դարի վերջերից։ Հատկապես շատ է տարածված Զանգեզուրում, որտեղ սխալմամբ «վայրի ընկուզենի» է անվանվում։

Հաջողությամբ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Շատ չորադիմացկուն և բավականին ջերմասեր ու լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Առատ արմատային մացառներ է տալիս, որի շնորհիվ մեծ հաջողությամբ օգտագործվում է հակաէրոզիոն տնկարկներում։ Շատ արագ է աճում։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։

Վեգետատիվ օրգանները տհաճ հոտ են արձակում։ Նպատակահարմար է օգտագործել Հայաստանի վածրադիր շրջաններում, փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար, դաշտապաշտպան անտառաշերտերում, քարքարոտ, անբերրի հողամասերում։ Բազմանում է սերմերի և արմատային մացառների միջոցով։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Լ. Վ. Հարությունյան (1983). Քո շրջապատի ծառերը. Երևան: «Սովետական գրող», էջ 22. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով