Ամուրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուրիկ
Fringilla coelebs chaffinch male edit2.jpg
Ամուրիկի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սերինոսներ
Ցեղ Ամուրիկներ
Տեսակ Ամուրիկ
Լատիներեն անվանում
Fringilla coelebs
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Ամառ

     Մշտական բնակություն      Ձմեռ      Ինտրոդուկցիա      canariensis      spodiogenys[1]

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179168
NCBI 37598
EOL 919235

Ամուրիկ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 24, 5-28, 5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով։ Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն երանգով։ էգը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին։

Վարք[խմբագրել]

Ամուրիկները շրջում են երամներով։ Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ։ Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով, բուս, կերով։   Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից։ Ունի գեղագիտական, ճանաչողական և գիտական նշանակություն։ Օգտակար է, ոչնչացնում է մոլախոտերը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ծառերին։ Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը։ Հարմարված է անազատ պայմաններին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Distribution map compiled from Snow & Perrins Birds of the Western Palearctic, Harrison An Atlas of the Birds of the Western Palaearctic, and Clement et al. Finches & Sparrows
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png