Ամորֆա թփային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամորֆա թփային
Ամորֆա թփային
Ամորֆա թփային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Amorpheae
Ցեղ Ամորֆա (Amorpha)
Տեսակ Ամորֆա թփային (A. fruticosa)
Միջազգային անվանում
Amorpha fruticosa

Ամորֆա թփային (լատին․՝ Amórpha fruticósa), բակլազգիների ընտանիքի թիթեռածաղկավորների ենթաընտանիքի բույս։ Տերևաթափ բույս է՝ մինչև 6 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված բազմաթիվ ճիպոտանման ճյուղերով։ Դրանք սկզբում ծածկված են լինում աղվամազով, որից ազատվում են հետագայում։ Ճյուղերը մոխրադարչնագույն են։ Ջերմասեր ու լուսասեր բույս է։ Կարող է հարմարվել ցանկացած հողի մեջ։ Բավականին չորադիմացկուն է։ Օգտագործվում է թեք լանջերի անտառապատման համար։ Աճում է այնպիսի պայմաններում, որում այլ բույսեր կարող են ոչնչանալ։

Բույսի պտուղները պարունակում են ամորֆին գլյուկոզ (ռուս.՝ гликозид ), վատ է լուծվում սառը ջրում։ Ամորֆինն ունի հանգստացնող հատկություն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում աճում է Հյուսիսային Ամերիկայում՝ Հյուսիսային Կարոլինա, Ինդիանա, Այովա, Միսսուրի, Կանզաս, Նեբրասկա։

Թփային ամորֆա բույսն աճում է Կանադայի արևմտյան մասը։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է ողջ ԱՄՆ-ի տարածքը, Մեքսիկայի հյուսիսային շրջանները։ Ժամանակի ընթացքում ադապտացվել է Եվրոպայի և Ասիայի կլիմային և պայմաններին[1]։

Հայաստան ներմուծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Լայնորեն տարածում է գտել Հայաստանի ցածրադիր վայրերում, տաք գոտու արհեստական անտառներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջինում 1-2 մ բարձրությամբ թուփ է։ Տերևները բարդ փետրաձև են, մինչև 30 սմ երկարությամբ։ Կազմված են 11-25 տերևիկներից, որոնք նեղ կամ լայն էլիպսաձև են։ Տերևներն ունեն 1,5-4 սմ երկարություն և 0,6-1,8 սմ լայնություն։ Վերին հատվածում վառ կանաչ են, իսկ ներքևի մասում՝ բաց կանաչավուն։ Կեղևը մուգ մոխրագույն է կամ դարչնագույն։ Կոթունները կարճ են։ Ծաղիկները ծիրանակապտավուն են։ Ծաղիկները հավաքված են 7-15 սմ երկարությամբ հուրաններում։ Բույսի ունդերն ունեն 0,8-0,9 սմ երկարություն, որոնցից յուրաքանչյուրում գտնվում է մեկական սերմ։ Արմատային առատ մացառներ է տալիս։

Բույսը ծաղկում է մայիսից հունիս ամիսների ընթացքում։ Ծաղկումը տևում է 25 օր։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր ամսին։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  ավելի քան 4 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   մոտ 470 դաս  
         
  Կարգ թիթեռածաղկավորներ     Ենթաընտանիք Papilionaceous     տեսակ
Ամորֆա  թփային
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     Ընտանիք Բակլազգիներ     Դաս Ամորֆա    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 2 ենթաընտանիք (համաձայն APG II Համակարգի)   մոտ 15 տեսակ
     

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amorpha angustifolia F.E.Boynton
  • Amorpha arizonica Rydb.
  • Amorpha bushii Rydb.
  • Amorpha croceolanata Watson
  • Amorpha curtissii Rydb.
  • Amorpha dewinkeleri Small
  • Amorpha emarginata Sweet
  • Amorpha emarginata Eastw
  • Amorpha fragrans Sweet
  • Amorpha humilis Tausch
  • Amorpha occidentalis Abrams
  • Amorpha pendula Carriere
  • Amorpha tennesseensis Kunze
  • Amorpha virgata Small

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По данным сайта GRIN (см. карточку растения).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мазнев Н. И. - Энциклопедия лекарственных растений, 3-е издание, 2004, 496 страницы
  • Լ.Վ.Հարությունյան - «Քո շրջապատի թփերը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]