Ամոլ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ամոլ
պարս.՝ آمل
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանԱմոլ
Մակերես21 կմ²
ԲԾՄ96 մետր
Բնակչություն237 528 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0121
Փոստային դասիչ46131–46391
Պաշտոնական կայքamol.ir(պարս.)
Ամոլ (քաղաք) (Իրան)##
Ամոլ (քաղաք) (Իրան)

Ամոլ (պարս.՝ آمل Լսել [ɒˈmol]), քաղաք Իրանի հյուսիսում՝ Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 237 528 մարդ (2016)[1][2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոլը տեղակայված է Կասպից ծովից մոտ 18 կմ հարավ, Հերազ գետի ափին։ Քաղաքից մոտ 10 կմ հարավ սկսվում են Էլբուրսի հյուսիսային նախալեռները։ Գտնվում է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 60 կմ արևմուտք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 115 կմ հյուսիս-արևելք։ Շրջանը, որտեղ գտնվում է քաղաքը, ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 237 528 մարդ, որոնք կազմում էին 78 597 տնտեսություն։ Ամոլը Մազանդարան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սարիից և Բաբոլից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 22 251[4] 40 076[5] 68 963[6] 118 242[6] 139 923[7] 159 092[7] 197 470[8] 219 915[9] 237 528[10]

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են, որոնք խոսում են մազանդարաներեն և պարսկերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոլի հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն հստակ է, որ քաղաքը գոյություն ուներ և կարևոր դեր էր խաղում Սասանյանների ժամանակաշրջանում։ Արաբական նվաճումներից հետո քաղաքը հանդիսանում էր Թաբարիստանի (Մազանդարանի հին անվանումը) վարչական և տնտեսական կենտրոնը[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 https://www.amar.org.ir/english
  3. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «ĀMOL». Encyclopædia Iranica (անգլ.).
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. «Āmol on Britannica online (անգլ.)». Վերցված է 2024 թ. փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոլ (քաղաք)» հոդվածին։