Ամոթույքաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոթույքաբորբ
Վուլվիտի միկրոլուսանկար
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Վնասում էամոթույք
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ՀՄԴ-9616.10

Ամոթույքաբորբ, վուլվիտ, կնոջ արտաքին սեռական օրգանների՝ ամոթույքի բորբոքում։ Հաճախ հանդիպում է աղջիկների և տարեց կանանց մոտ՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Հիվանդների մեծամասնության մոտ ամոթույքաբորբն առաջանում է երկրորդաբար՝ հեշտոցի ախտաբանական արտադրությամբ արտաքին սեռական օրգանները գրգռվելիս։ Ամոթույքի էպիթելային ծածկույթի խախտումը (ճանկռվածքներ, քերծվածքներ, ճաքեր, վնասվածքներ՝ այդ թվում քիմիական և ջերմային) նպաստում է թարախածին մանրէների ներթափանցմանը և բազմացմանը։ Աղջիկների մոտ ճանկռվածքների պատճառ կարոդ է դառնալ սրատուտը։

Կլինիկական ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կլինիկական ընթացքի, լինում է սուր և քրոնիկական։ Հիվանդության սուր շրջանում առաջանում են արտաքին սեռական օրգանների այրոց և քոր։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկատվում են ամոթույքի մաշկի և լորձաթաղանթի կարմրություն, ծլիկի և փոքր սեռական շուրթերի այտուց։ Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող է դառնալ քրոնիկական՝ հաճախակի սրացումներով և լուրջ բարդություններով։

Վերը նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Կանխարգելման հիմնական միջոցը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է և ամոթույքաբորբի առաջացմանը նպաստող հիվանդությունների բուժումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։