Ամմիանուս Մարցելինուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամմիանուս Մարցելինուս (լատիներեն` Ammianus Marcellinus; մոտ 330, Անտիոք, Հռոմեական կայսրություն — 395թ., հետո, Հռոմ), հին հռոմեական պատմիչ

Մասնակցել է IV դ. կեսերին պարսիկների դեմ Հռոմի պատերազմներում, նաև ծառայել է կայսրության արեւմտյան մասերում: Ծագմամբ Ասորիքի հույն է, սակայն իր «Գործք» (Res gestae, երբեմն թարգմանվում է նաեւ «Պատմություն») աշխատությունը գրել է լատիներեն։ Ամմիանուսի պատմությունը բաղկացած էր 31 գրքից եւ իսկզբանե ըդգրկում էր 96թ. մինչև 378թ. իրադարձությունների նկարագրությունը, սակայն մեզ հասել են միայն XIV—XXXI գրքերը, որոնք ներառում են 353—378 թթ. պատմական անցքերը: Առաջին 13 գրքերը, որոնք բովանդակում էին 96-352թթ. պատմությունը, կորսված են։ Ամմիանուս Մարցելինուսին հաճախ բնութագրում են որպես «վերջին մեծ հռոմեական պատմիչ»։

Ամմիանուս Մարցելինուսի գործում կարևորագույն տեղեկություններ են պահպանվել նաև Հայաստանի IV դարի պատմության վերաբերյալ, հատկապես Արշակ Բ և Պապ թագավորների մասին։

Հղումներ[խմբագրել]