Ամինե Ավդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամինե Ավդալ
Aavdal.jpg
(բանաստեղծ, արձակագիր)
ԱԱՀ՝ Ամինե Ավդալ
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 16, 1906
Ծննդավայր՝ Յամանչաիր (Թուրքիա)
Վախճանի օր՝ սեպտեմբերի 22, 1964
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)

Ամինե Ավդալ (1906, հոկտեմբերի 16 - 1964, սեպտեմբերի 22), հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' քրդերեն։

Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում: 1936-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1944-ից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում: 1944-ին «Քուրդ կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Նրա առաջին պատմվածքը` «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924-ին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։

1933-ին Երևանում տպագրված «Հայ-քրդերեն» առաջին բառարանի (23.000 բառ) համահեղինակներից է։

Քրդերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Քրդական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։ Մահացել է Երևանում։[1]

Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրություն [խմբագրել]

  • Քուրդ կինը նահապետական ընտանիքում, Երևան, 1948:
  • Արյան վրիժառությունը քրդերի մեջ և նրա մնացուկների վերացումը սովետական պայմաններում, Երևան, 1952:
  • Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երևան, 1953:
  • Գյուլիզար, Երևան, 1956:
  • Անդրկովկասյան քրդերի կենցաղը, 1957:
  • Առաջին գարուն, Երևան, 1961:
  • Եզդի քրդերի հավատալիքները, Երևան, «Գիտություն», 2006, 192 էջ:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 27։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]