Ամերիկա, Ամերիկա
| Ամերիկա, Ամերիկա America America |
|
![]() |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1963 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 15, 1963 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Էլիա Կազան |
| Պրոդյուսեր | Էլիա Կազան |
| Սցենարիստ(ներ) | Էլիա Կազան |
| Դերակատարներ | Ստասիս Ջիալլելիս, Ֆրենկ Վոլֆ |
| Օպերատոր | Հեսկել Ուեքսլեր |
| Երաժշտություն | Մանոս Հաջիդակիս |
| Մոնտաժ | Դեդե Ալլեն |
| Ընկերություն | Athena Enterprises, Warner Bros. Pictures |
| Տևողություն | 174 րոպե |
| IMDb | ID 0056825 |
Ամերիկա, Ամերիկա, 1963 թվականին ռեժիսոր Էլիա Կազանի նկարահանած ամերիկյան ֆիլմ:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի 90-ական թթ.: Գլխավոր հերոսը ազգությամբ հույն Ստավրոսն է, ով ապրում է Օսմանյան կայսրությունում, որտեղ հույները ենթարկվում են հալածանքների իշխանությունների կողմից: Հայրը ամբողջ ընտանեկան խնայողությունները ծախսելով նրան ուղարկում է Կոստանդնուպոլիս, որտեղ Ստավրոսը պետք է աշխատեր իր հորեղբոր որդի Իսահակի մոտ: Եվ այսպես պատանի Ստավրոսը ավանակով ճանապարհ է ընկնում դեպի մայրաքաղաք: Ճանապարհին իր միամտության և բարության պատճառով զրկվում է ամբողջ դրամից:
Տեղ հասնելով պարզվում է, որ Իսահակը իրականում չի ցանկանում ընդունել առանց դրամի իր մոտ եկած երիտասարդին: Նա ցանկանում է ամուսնացնել Ստավրոսին մի հարուստ աղջկա հետ: Սկայն Ստավրոսը բոլորովին չի վժցանկանում ամուսնանալ, որովհետև դա կխանգարեր իր երազանքին` ԱՄՆ մեկնելուն, որտեղ նա կարող էր շատ ավելի բարեկեցիկ կյանքի հույս ունենալ:
Ստավրոսի մերժումից հետո Իսահակը նրան դուրս է վռնդում տնից, ինչից հետո Ստավրոսը հազիվ է իր գոյությունը պաշտպանում: Նա ուտում էր միայն աղբամաններից և անում էր ամեն պատահած աշխատանք: Մի անգամ նրա կացարանի վրա հարձակվում են իշխանական զորքեր և նա ծանր վիրավորվում է: Մի կերպ նա կարողանում է վերադառնալ հորեղբոր տուն, որտեղ նարն խղճում են ու օթևան տալիս, մինչև նա ապաքինվի:
Նա ծանոթանում է հայ Օհանեսի հետ, ում օգնությամբ վերջապես կարողանում է մեկնել Ամերիկա:
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ստասիս Ջիալլելիս | Ստավրոս Թոփուզօղլու |
| Ֆրենկ Վոլֆ | Վարդան Դամադյան |
| Հարրի Դևիս | Իսահակ Թոփուզօղլու |
| Ելանա Քարամ | Վասսո Թոփուզօղլու |
| Գրեգոր Ռոզակիս | Օհանես Գարդաշյան |
| Ջոն Մառլի | Կարապետ |
| Ջոաննա Ֆրենկ | Վարդուհի |
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ներկայացվել է 4 Օսկարի, ստացել 1-ը:
- Օսկար լավագույն ֆիլմի համար - ներկայացվել է
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - ներկայացվել է (Էլիա Կազան)
- Լավագույն սցենար - ներկայացվել է (Էլիա Կազան)
- Լավագույն զգեստների նկարիչ - ստացել է (Ջին Կալլահան)
Ներկայացվել է 8 Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը, Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար և լավագույն դերասանի դեբյուտ: Ստացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ, ներկայացվել է ԱՄՆ-ի գրողների գիլդիայի կինոմրացանակին: 2001 թվականին ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ամերիկա, Ամերիկա(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ամերիկա, Ամերիկա»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Ամերիկա, Ամերիկա»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
