Ամերիկայի հայկական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի հայկական թանգարան
Տեսակթանգարան և գրադարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՈւոթերթաուն
Հասցե65 Main Street, Ուոթերթաուն, Մասաչուսեթս նահանգ, MA 02472, ԱՄՆ
Հիմնադրվել է1971 և 1980
Այցելուներ3000 մարդ
ՏնօրենՊերճ Չեքիջյան
Կայքarmenianmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ամերիկայի հայկական թանգարան (անգլ.՝ Armenian Museum of America, AMA, Հայկական գրքերի և արվեստի թանգարան), Հայաստանի պատմության թանգարանից և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության թանգարանից հետո հայկական թանգարանային ամենակարևոր հավաքածուն է։ Հիմնադրվել է 1971 թվականին։ Ունի եռահարկ շենք, որի բաժանմունքներում պահպանվում են հայերեն և օտար լեզուներով գրքեր, հայկական հին գորգեր, սափորներ, հայ նկարիչների գործեր։ Կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, գրական ու մշակութային երեկոներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը նախկինում կոչվել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (անգլ.՝ Armenian Library and Museum of America, ALMA)։ 2013 թվականին թանգարանը վերանվանվել են և կոչվում է Ամերիկայի հայկական թանգարան՝ ի նշան խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման։ Թանգարանի նպատակն է հավաքել և պահպանել հայկական մշակութային արժեքները, ապահովել դրանց փոխանցումը հաջորդ սերունդներին։ Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի պատմությունը սկսվել է դեռևս 1971 թվականին, երբ մի խումբ հայեր նախաձեռնեցին հայերեն գրքերի ու հայկական եկեղեցուն պատկանող տարբեր իրերի հավաքագրումը Մասաչուսեթս նահանգի Բելմունտ քաղաքում։ 1985 թվականին, երբ արդեն հավաքվել էր հարուստ հավաքածու, այն ներկայացվեց հանրության դատին։ Իր ներկայիս հասցե թանգարանը տեղափոխվել է 1988 թվականին՝ զբաղեցնելով քաղաքի կենտրոնում գտնվող չորսհարկանի շինություն՝ ի հիշատակ Ստեփան Բաբկեն Մուգարի և նրա կնոջ՝ Մարիամ Մուգարի։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցասրահը

Թանգարանն ունի շուրջ 20 հազար նմուշ (այդ թվում՝ 5000 հնադարյան և միջնադարյան հայկական մետաղադրամներ, ազգային տարազներ, ավելի քան 3000 գործվածք, 180 հայկական գորգեր, ուրարտական և կրոնական նմուշների ընդարձակ հավաքածուներ, ձեռագրեր, նոտաներ, քարտեզներ, լուսանկարներ)։ Թանգարանի հավաքածուն մշտապես ընդլայնվում է։ Այն խոշոր հավաքածուներ է ձեռք բերել Բեդուկյան ընտանիքից, մեծ թվով նշագրված հայկական գորգեր Արթուր Գրեգորյանից, Ղարաբյան ընտանիքից՝ Քյոթահիայի՝ Կուտինայի խեցեգործական ապրանքներ։ Թանգարանը ձեռք է բերել լուսանկարիչ Յուսոֆ Քարշի հավաքածուն, Նորթան Դոձի հավաքածուից հետխորհրդային շրջանի նկարներ, Ջեք Գևորգյանի կտավներից[1] և շատ այլ ցուցանմուշներ[2]։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Բոյաջյանի անվան հետազոտական գրադարանում առկա է շուրջ 27 հազար անուն գիրք հայերեն, անգլերեն և այլ լեզումներով, պարբերականներ, պաստառներ, փաստաթղթեր և քարտեզներ։ Գրադարանի հպարտությունը և առավել նշանակալից նմուշը 1915Մեծ Եղեռնից փրկվածների պատմածների աուդիոձայնագրության հավաքածուն է[3][4]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ստեղծել է շարժական մի շարք ցուցահանդեսներ, որոնցից հիմնական երեքը կրում են «Ովքեր են հայերը», «Կամավոր» և «Հայոց շարունակվող ցեղասպանություն. մահ, հերքում և պղծում» անվանումները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A very still life: Jack Kevorkian and the muse of genocide
  2. ԱՄՆ-ում ճանաչել են Ամերիկայի հայկական թանգարանի դերը որպես խոշորագույն հայկական
  3. Ամերիկայի հայկական գրադարան և թանգարանը նոր անուն է ստացել
  4. «Ամերիկայի Հայկական գրադարան և թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Patch. «Թանգարանը կհարգի Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկայի հայկական թանգարան» հոդվածին։