Ամերիկայի համադաշնային նահանգներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի համադաշնային նահանգները, հայտնի է նաև որպես Համադաշնային նահանգներ, ԱՀՆ, Համադաշնություն (անգլ.՝ The Confederate States of America, CSA, The Confederacy), դե ֆակտո, անկախ պետություն էր ԱՄՆ-ի հարավարևելյան մասում` Մեքսիկական ծոցի ափին: Գոյություն է ունեցել 1861թ-ի փետրվարի 4-ից մինչ 1865թ-ի մայիսի 2-ը: Տարածքը կազմել է 1.995.392 կմ², իսկ պաշտոնական լեզուն անգլերենն էր: Վերացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի արդյունքում: Բաղկացած էր Հարավային Կարոլինա, Ջորջիա, Ալաբամա, Ֆլորիդա, Միսիսիպի, Լուիզիանա, Տեխաս, Վիրջինիա, Արկանզաս, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Միսուրի, Կենտուկի և Արիզոնա նահանգներից: