Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները (գիրք)
| Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները (գիրք) | |
|---|---|
Հեղինակ, պրոֆեսիոնալ հռետոր, պրոֆեսոր, խորհրդատու, կառավարման-էքսպերտ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 24, 1932 |
| Ծննդավայր՝ | Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ |
| The 7 Habits of Highly Effective People.jpg | |
| Երկիր | ԱՄՆ |
|---|---|
| Լեզու | անգլերեն |
| Թեմա(ներ) | Անհատի ինքնազարգացում |
Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները (անգլերեն՝ The Seven Habits of Highly Effective People) (1989), գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1989թ., ինքնօժանդակման գիրք է, որի հեղինակը Սթիվեն Քովին է: 2004թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով: Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում: Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին "հավերժական ճշմարտություն" է անվանում:[1] 2011թ. օգոստոսին, Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է "Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր"ի ցանկում.[2]
Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին:
Բովանդակություն |
[խմբագրել] Գրքի փիլիսոփայությունը
Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին և եկել է այն եզրակացության, որ երկարաժամկետ հաջողության և իրական ինքնահաստատման հիմքը՝ որոշ հիմնարար սկզբունքներին, «հավերժական ճշմարտությանը», հավատարիմ լինելն է: Քովին ժամանակակից լեզվով շարադրել է այն բարոյաէթիկական արժեքները, որոնք քարոզում են աշխարհի բոլոր կրոնները: Նա իր փիլիսոփայության հիմքն է համարում մարդու ազատ ընտրության հնարավորությունը՝ ինչպես արձագանքել այս կամ այն իրադրությանը:
[խմբագրել] 7 սովորույթներ
Յուրաքանչյուր գլուխ ներկայացնում է սովորույթներից մեկը,[3] որը ներկայացվում է հետագա պարտադիր կատարման հրահանգներով:
[խմբագրել] Անկախություն կամ ինքնակառավարում
Առաջին երեք սովորույթները ամբողջացնում են կախվածությունից դեպի անկախություն շարժումը (այսինքն ինքնակառավարում):
- Սովորույթ1: Եղիր նախաձեռնող
Կարճ նկարագրություն՝ Քո կյանքի ղեկը վերցրու քո ձեռքը, հասկանալով, որ քո կյանքի հաջողություններն ու արդյունավետությունը ուղղակիորեն կախված են քո որոշումներից (և որքանով են քո որոշումները համահունչ կյանքի սկզբունքներին ): Պատասխանատու եղիր քո որոշումների և նրանցից բխող հետևանքների համար:
Եղիր ձեռներեց` ակտիվ: Քո կյանքը այն չի հենց ինչ “պատահեց”: Անկախ նրանից դու գիտակցում ես թե ոչ, այն դու ես մանրամասն մշակել:Համենայն դեպս ընտրությունը դու ես կատարել: Դու երջանկություն կամ տխրություն ես ընտրել: Դու վճռականություն կամ անորոշություն ես ընտրել: Դու հաջողություն կամ ձախողում ես ընտրել: Դու խիզախություն կամ վախկոտություն ես ընտրել: Հիշիր հենց այն պահը, հենց այն իրավիճակը, երբ նոր ընտրության հնարավորություն ես ունեցել:
Սովորույթ 1: Նախաձեռնող լինել` դա քո կյանքի նկատմամբ պատասխանատվությունն է: Դու չես կարող ամեն ինչ քո ծնողների կամ ծնողների ծնողների վրա գցել: Նախաձեռնող մարդիկ գիտակցում են, որ իրենք կարող են պատասխանատու լինել: Նրանք իրենց վարքագիծը չեն պայմանավորում կամ մեղքը գեների, հանգամանքների կամ եղանակի վրա չեն գցում: Նախաձեռնող անձը նախաձեռնող լեզու է օգտագործում` ես կարող եմ, ես ուզում եմ, ես գերադասում եմ, և այլն: Պասիվ անձը օգտագործում է պասիվ լեզու` չեմ կարող, ես պարտավոր եմ, եթե միայն: Պասիվ մարդիք հավատում են, որ իրենք պատասխանատու չեն իրենց ասածի և կատարածի համար` նրանք այլընտրանք չունեին:
- Սովորույթ 2: Սկսիր մտքում վերջը պատկերացնելով:
Կարճ նկարագրություն՝ Այս սկզբունքը հիմնված է այն փիլիսոփայության հիման վրա, ըստ որի ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ՝ գաղափարի մտահղացում (առաջին) և նյութական (երկրորդ) ստեղծում: Բացահայտիր ինքդ քեզ: Պարզիր քեզ հատկանշանական ամենակարևոր արժեքները և քո կյանքի նպատակները: Պատկերացրու քո բազմազան դերերից յուրաքանչյուրի իդեալական բնութագրերը և փոխազդեցությունը կյանքում:
Այսպիսով, ինչ ես ուզում դու դառնալ երբ մեծանաս: Այդ հարցը կարող է մի փոքր ծեծված թվալ, բայց մի ակընթարթ մտածիր դրա մասին: Դու այժմ ճիշտ նա ես ով ուզում էիր դառնալ, ինչ երազում էիր, անում ես այն ինչ դու մշտապես ուզում էիր անել: Եղիր համեստ: Եթե քո սանդուղքը ճիշտ պատի ուղղությամբ չի դրված, քո ամեն մի քայլը քեզ ավելի արագ է տանում սխալ ուղղությամբ: Սովորույթ 2-ը հիմնված է երևակայության վրա` մտքով պատկերացնել այն ինչ ներկայումս չես կարող տեսնել: Դա հիմնված է այն սկզբունքի վրա, որ ամեն ինչ ստեղծում է երկու անգամ` գաղափարի մտահղացում (առաջին) և ֆիզիկական (երկրորդ) ստեղծում: Ֆիզիկական ստեղծումը հետևում է մտավորին ճիշտ այնպես ինչպես նախագիծը կառույցին: Սկսել վերջը գլխում ունենալով նշանակում է ամեն օր սկսել խնդիր կամ նախագիծ՝ պարզ պատկերացնելով քո ցանկալի ուղղությունը և նպատակակետը, ապա ի կատար ածել մտածածը: Սովորույթ2-ը սովորություն դարձնելու ամենալավ ճանապարհը` ինքդ քեզ խնդիրներ առաջադրելն է: Դա կենտրոնացնում է նրա վրա ինչ դու ուզում ես լինել և անել: Դա քո հաջողության պլանն է: Այն քո նպատակները դնում է կենտրոնում և շարժում է քո իդեաները իրական աշխարհ: Խնդիրներ դնելու կարողությունը քեզ դարձնում է քո կյանքի առաջնորդը: Դու ստեղծում ես քո սեփական ճակատագիրը ապագան պատկերացնելով:
- Սովորույթ 3: Առաջնահերթ գործերը դիր առաջին տեղում ։
Կարճ նկարագրություն՝ Սա նշանակում է ապրել ավելի հավասարակշիռ. պետք է հասկանալ, որ ընթացիկ ամեն մի գործ պարտադիր չէ կատարել: Ավելորդ գերլարվածության կարիք չկա: Քովին կարևոր է համարում սովորել անհրաժեշտության դեպքում «ոչ» ասել և կենտրոնալ առաջնայնությունների վրա:
Պլանավորիր, դասակարգիր գործերը ըստ առաջնահերթության, և կատարիր շաբաթվա գործերը հիմնվելով ավելի շատ ըստ կարևորության քան ըստ հրատապության: Ապրել ավելի հավասարակշիռ, դու պետք է հասկանաս, որ ընթացքում հանդիպող ամեն ինչ չէ որ պիտի կատարես: Ավելորդ գերլարվածության կարիք չկա: Կենտրոնացիր քո կարևորագույն առաջնահերթ գործերի վրա: Սովորույթ 1 ասում է “ Դու պատասխանատու ես: Դու ստեղծող ես: Նախաձեռնող լինել դա պատասխանատվության մասին է: Սովորույթ 2-ը առաջին կամ մտավոր ստեղծագործությունն է: Սկսել վերջը պատկերացնելով դա երևակայության մասին Է: Սովորույթ 3-ը հաջորդ ստեղծագործությունն է, ֆիզիկական ստեղծումը: Այս սովորույթը այնտեղ է, երբ 1-ին և 2-րդ սովորույթները միասին առկա են: Դա կատարվում է օրից օր, վայրկյանից վայրկյան: Սովորույթ 3-ը նույնպես կյանքի կառավարման մասին է` քո նպատակների, արժեքների, դերերի և առաջնայնությունների: Որո՞նք են ամենաառաջնայինները: Ամենաառաջնայիններըը նրանք են, որոնք դու ինքդ ամենաշատն ես արժևորում: Եթե դու առաջնայինները դնում ես առաջին տեղում, ապա ժամանակդ և գործողություններդ կազմակերպում և կարգավորում ես սովորույթ2-ում հիմնադրված քո անձնական առաջնայնությունների համաձայն:
[խմբագրել] Փոխադարձ կախվածություն
Հաջորդ երեք սովորույթները վերաբերում են փոխադարձ կախվածությանը (օրինակ, ուրիշների հետ աշխատելիս):
- Սովորույթ 4. Մտադրվել հաղթել առանց վնասելու՝ «Win-win»:
Կարճ նկարագրություն՝Հաղթել առանց վնասելու՝ այլ մարդկանց հետ հարաբերությունները. այս սկզբունքը միավորվելուն ուղղված հատկություն է: «Win-win»-ը կյանքը դիտարկում է որպես միասնական խաղադաշտ այլ ոչ մրցադաշտ: Քո հարաբերություններում անկեղծորեն ձգտիր երկուստեք օգտավետ որոշումների կամ համաձայնությունների: Գնահատիր և հարգիր մարդկանց, հասկանալով, որ բոլորի հաղթանակը՝ երկարաժամկետ առավել գերադասելի լուծում է, քան եթե ձեզանից միայն մեկը ճանապարհը շարունակելու հնարավորություն ստանա:
Հաղթել առանց վնասելու դա բարեհամբույր լինելու մասին չէ, ոչ էլ արագ հաջողության հասնելու տեխնիկայի մեջ է: Դա մարդկանց հետ շփվելուն, միավորվելուն ուղղված հատկություն է: Մեզանից շատերը սովորել ենք մեր ինքնագնահատականը տալ համեմատության, մրցակցության միջոցով: Մենք հաջողություն ենք համարում այն, երբ մեկ ուրիշը ձախողում է, այսինքն երբ ես հաղթում եմ, դու կորցնում ես կամ երբ դու ես հաղթում, ես եմ կորցնում: Կյանքը դառնում է զրոական գումարով խաղ: Ասես միայն մի կտոր գաթա կա բոլորի համար, և եթե դու մեծ կտոր ես փախցնում, ինձ փոքրն է մնում, դա վախ չի, ես ուզում եմ համոզնած լինել, որ դու ավելի մեծը չստացար: Մենք բոլորս խաղ ենք խաղում, բայց դա իսկապես զվարճալի է: Win-win-ը կյանքը դիտարկում է որպես կոոպերատիվ արենա այլ ոչ մրցադաշտ: Win-win-ը մտքի և սրտի այնպիսի կառուցվածք է, որ բոլոր մարդկային փոխհարաբերություններում մշտապես փնտրում է միասնական օգուտ: Վինվինը փոխադարձ ոգտավետ և բավարարված համաձայնության կամ լուծման մեթոդ է: Մենք երկուսս էլ ստանում ենք գաթա և այն թվում է չափազանց համով:
- Սովորույթ 5. Փորձել նախ հասկանալ, ապա հասկացվել:
Կարճ նկարագրություն՝Հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Մարդիկ տարիներ են ծախսում խոսել, կարդալ և գրել սովորելու համար: Պետք է նաև սովորել լսել: Լսելու՝ այսինք պատրաստ լինել խորապես հասկանալու մեկ ուրիշի մոտեցումները:
Փորձիր սկզբում հասկանալ, ապա հասկացվել: Շփվելու կարողությունը ամենակարևորն է կյանքում: Դու տարիներ ես կորցնում ինչպես կարդալ և գրել, ու տարիներ խոսել սովորելու համար: Բայց լսելու մասին ինչ կասես: Ինչ պատրաստվածություն դու ունես, որ քեզ ռեալ լսելու ուրիշի ապրելաոճը խորը հասկանալու փորձառություն է տալիս: Հավանաբար ոչ, ճիշտ եմ: Եթե դու նման ես մեծամասնությանը, դու հավանաբար սկզբում ուզում ես հասկացված լինել; դու ուզում ես քո տեսակետը անց կացնել: Այդպես անելով դու կարող ես խոսակցին ամբողջովին անտեսել, ձև անելով, թե լսում ես ունկնդրել միայն որոշակի ընտրովի հատվածների կամ ուշադիր կենտրոնանալ միայն արտասանված բառերին և կորցնել իմաստը ամբողջությամբ: Ինչու՞ է այդպես ստացվում: Որովհետև մարդկանց մեծամասնությունը լսում են պատասխանելու, այլ ոչ հասկանալու մտադրությամբ: Դու լսում ես ինքդ քեզ ասես մտքումդ պատրաստում ես ինչ պետք է ասես, ի՞նչ հարցերը պետք է տաս և այլն: Դու մաղում ես այն ամենը, ինչ լսել ես քո կյանքի ընթացքում, քո կոորդինատական համակարգով: Դու ընտրում ես այն, ինչ ուզում ես լսել համապատասխանեցնելով քո ինքնակենսագրությանը: Փորձիր լսել դիմացինի "կաշվի մեջ մտնելով":
- Սովորույթ 6. «Synergize» կրեատիվ համագործակցություն:
Կարճ նկարագրություն՝Այս սկզբունքը հիմնված է «երկու խելքը ավելի լավ է, քան մեկը» ժողովրդական իմաստության վրա: «Synergize» ստեղծագործ համագործակցության սովորույթն է:
Պարզ ասած` սիներջայզել նշանակում է “երկու խելքը ավելի լավ է, քան մեկը:” Սիներջայզը ստեղծագործ համագործակցելու սովորույթն է: Դա թիմային աշխատանք է, լայն աշխարհայացք, և հին պրոբլեմներին նոր լուծումներ գտնելու քաջություն: Դա հենց ինքն իրեն չի կատարվում: Դա պրոցես է , որ մարդիկ իրենց անձնական ողջ փորձն ու գիտելիքներն են դնում սեղանին: Միասին նրանք շատ ավելի լավ արդյունք կստանան, քան առանձին: Սիներջայզը մեզ հնարավորություն է տալիս միասին հայտնագործել այն ինչ շատ քիչ հավանական է, որ ինքներս հայտնագործեինք: Դա այն է, որ ամբողջը ավելին է քան մասերի գումարը: Մեկ գումարած մեկ հավասար է երեքի, կամ վեցի, կամ վաթսունի` ինչպես կուզես: Երբ մարդիկ սկսում են միմյանց հետ շփվել անկեղծ և նրանք բաց են փոխադարձ ազդեցության համար, նրանք նոր իմացություն են ստանում:Հենց տարբերությունների պատճառով նոր հայտնագործություններ անելու հնարավորությունները աճում են էքսպոնենցիալով: Արժևորել տարբերությունները` ահա թե ինչն է իրոք շարժում սիներջայզը: Դու իրոք արժևորում ես մարդկանց մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական տարբերությունները: Կամ դու ուզում ես, որ բոլորը հենց քեզ հետ համամիտ լինեն, այսպիսով մենակ էլ կարող ես գլուխ հանել: Շատ մարդիկ շփոթում են համաձայնությունը հարմոնիայի, նմանությունը բացառիկության հետ: Տարբերությունները կարող են դիտարկվել որպես հզորություն այլ ոչ թուլություն: Նրանք կյանքին համ ու հոտ են տալիս:
- Սովորույթ 7. «Սղոցը սրել»։
Կարճ նկարագրություն՝Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ունեցած ամենագնահատելին: Սթիվեն Քովիի համար այս սկզբունքը նշանակում է կյանքի չորս բնագավառներում ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան:
Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ամենաանգնահատելին որ դու ունես: Դա նշանակում է քո կյանքի չորս բնագավառներում ունենալ ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան: Ակտիվության որոշակի օրինակներ`
- ֆիզիկական. օգտակար սնունդ, մարզում և հանգիստ
- սոցիալ/էմոցիոնալ ուրիշների հետ սոցիալ և արժեքավոր կապեր ստեղծել
- մտավոր սովորել, կարդալ, գրել և սովորեցնել
- հոգեկան բնության գրկում ժամանակ անցկացնել, հոգեկան սնունդ` երաժշտություն, արվեստ, աղոթք կամ ծես վայելելով
Երբ դու քեզ վերականգնում ես այս չորս բնագավառներից յուրաքանչյուրում, դու զարգացում և փոփոխություն ես ստեղծում քո կյանքում: Սղոցը սրելը քեզ թարմ է պահում, հետևաբար դու կարող ես շարունակել կիրառել մյուս վեց սովորույթները: Դու բարձրացրիր քո ունակությունները քեզ շրջապատող մարտահրավերները հաղթահարելու համար: Առանց այս վերականգնման մարմինը թուլանում է, միտքը կարծրանում, էմոցիաները կոպտանում, հոգին անզգայանում, անձը էգոիստանում: Այնքան էլ գեղեցիկ տեսարան չի, այդպես չէ: Լավ զգալը հենց միանգամից չի լինում: Կյանքը հավասարակշռված ապրել նշանակում է անհրաժեշտ ժամանակ հատկացնել ուժերի վերականգնման համար: Ձեր գործն է:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Bill Gordon: "A Closer Look At Stephen Covey And His 7 Habits" Apologetics Index, retrieved 23 December 2007
- ↑ Gandel, Stephen (Aug. 09, 2011). «The 7 Habits Of Highly Effective People (1989), by Stephen R. Covey in The 25 Most Influential Business Management Books». Time. http://www.time.com/time/specials/packages/article/0,28804,2086680_2086683_2087685,00.html։ Վերցված է January 4, 2011.
- ↑ «The Seven Habits of Highly Effective People (review)»։ http://bluerectangle.com/book_reviews/view_one_review/2036։ Վերցված է 2011-10-10։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Սթիվեն Քովիի կայքէջը (Անգլերեն)
- «Ժամանակի կառավարում», դասախոսություն Սթիվեն Քովի կողմից (Անգլերեն)