Ամառաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ամառաշեն/Ձամալդըն
ադրբ.՝ Camaldın
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն1344 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ամառաշեն (Ադրբեջան)##
Ամառաշեն (Ադրբեջան)

Ամառաշեն (հայտնի է նաև Արմավաշեն, Անուշավան, Արամեջին անուններով)[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Camaldın - Ջամալդըն), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում՝ Երնջակ գետի ստորին հոսանքում, այժմյան Ջամալդին գյուղի մոտ՝ 1,5-2 կմ հարավ-արևելք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառաշեն գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ Գրավել էր բավականին մեծ տարածք և ունեցել էր 140-150 բնակելի և այլ շինություններ։ 19-րդ դարի սկզբներին հայերի գաղթելուց հետո մնացել է անմարդաբնակ և ավերակ։ Շինությունները տասնամյակների ընթացքում ավերվել են և հավասարվել հողին[2]։

Գյուղը 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 10 միավորի չափ հարկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 104 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։