Ամեդեո Ամադեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամադեո Ամադեյից)
Ամեդեո Ամադեյ
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալիա Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մականուն Հացթուղի տղա Ֆրասկատիից
(Il Fornaretto di Frascati)
Ծննդյան ամսաթիվ 1921 հուլիսի 26
Ծննդավայր Ֆրասկատի, Իտալիա Իտալիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 24, 2013(2013-11-24) (92 տարեկան)
Մահվան վայր Ֆրասկատի, Իտալիա
Հասակ 173 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1936–1938 Իտալիա Ռոմա 6 (1)
1938–1939 ԻտալիաԱտալանտա 33 (4)
1939-1948 Իտալիա Ռոմա 228 (115)
1948-1950 Իտալիա Ինտեր 70 (42)
1950-1956 Իտալիա Նապոլի 171 (47)
Ազգային հավաքական
1949-1953 Իտալիա Իտալիա 13 (7)
Մարզչական կարիերա
1956-1959 Իտալիա Նապոլի
1959-1961 Իտալիա Նապոլի
1963 Իտալիա Լուկեզզե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ամեդեո Ամադեյ (իտալ.՝ Amedeo Amadei, 1921, հուլիսի 26, Ֆրասկատի, Իտալիա - 2013, դեկտեմբերի 24, Ֆրասկատի), իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեդեոն ծնվել է Ֆրասկատիում, Հռոմի մոտ, հացթուխի ընտանիքում։

Նա 1937 թվականի մայիսի 2-ին Ռոմայի կազմում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց, այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան, 9 ամսական և 6 օրական էր, դա մինչև այժմ համարվում է իտալական Սերիա A-ի ռեկորդը, որպես բոլոր ժամանակների, առաջնությունում խաղացած, ամենաերիտասարդ ֆուտբոլիստ։ Մեկ շաբաթ անց Ռոման 5-1 հաշվով հաղթեց Լուկեզեին, 5 գոլերից մեկը հեղինակեց Ամադեյը, որը նրան բերեց մեկ այլ ռեկորդի նվաճման, նա դարձավ բոլոր ժամանակների առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, այդ ռեկորդը նույնպես պահապանվում է մինչ այժմ։

Ամադեյը խաղացել է նաև Սերիա B-ում՝ Ատալանտայի կազմում, հետագայում տեղափոխվել է Ինտեր և Նապոլի։

1941/1942 մրցաշրջանում Ռոմայի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Հռոմեական թիմի կազմում մասնակցել է 386 հանդիպման և դարձել 101 գոլի հեղինակ, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում նա մասնակցել է 423 հանդիպման, որոնցում գոլի հեղինակ է դարձել 174 անգամ։

1942 թվականից 1948 թվականն Ամադեոն եղել է Ռոմայի ավագը։

Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը[1]։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո 2 անգամ մարզել է Նապոլին, ինչպես նաև մի քանի ամիս Լուկեզե ֆուտբոլային ակումբին։

Ամեդեո Ամադեյը համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի չեմպիոն՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fifa.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեդեո Ամադեյ» հոդվածին։
Նախորդող
Իտալիա Գուիդո Մազետտի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ամեդեո Ամադեյ

1948 - 1950
Հաջորդող
Իտալիա Սերջիո Անդրեոլի