Աճալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աճալ
Cassia occidentalis in Anantgiri, AP W2 IMG 8828.jpg
Աճալ արևելյան (Cassia occidentalis)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Տրիբա Աճալազգիներ
Ցեղ Աճալ
Լատիներեն անվանում
Cassia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 25735
NCBI 53851

Աճալ (լատ.՝ Cassia), ժիրակենի, կակժիրակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, մշտադալար կամ տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 450-500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Տերևները զույզփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ամռանից մինչև ուշ աշուն։ Պտուղը կաշեկերպ, լայնակի միջնապատերով ունդ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակում են գեղազարդիչ տեսակները՝ աճալ վահանաձև (C. corymbosa), աճալ թաղիքանման (C. tomentosa), աճալ հակաձվաձև (C. obovata), աճալ սրատերև (C. acutifolia) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png