Աղտորազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղտորազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
R.Br., 1818

Աղտորազգիներ (լատին․՝ Anacardiáceae), ծաղկավոր բույսերի ընտանիք, հայտնի է 72-ից[1] մինչև 82[2] ցեղ, ավելի քան 500 տեսակ։

Տարածված են երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։

Հայաստանում բնականոն աճում են 3 ցեղի ներկայացուցիչներ՝ պիստակենի, դրախտածառ և աղտոր։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտորազգիները հսկա ծառեր են (հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում) կամ թփեր, հիմնականում փետրաձև տերևներով։

Ծաղիկները հավաքված են հուաններում կամ ծաղկաբույլերում։ Ծաղիկները բավականին փոքր են, հաճախ միասեռ։ Բաժակաթերթերը և պսակաթերթերը հիմնականում 5-ական են։ Առէջները՝ 5 կամ 10։ Վարսանդը մեկ կամ մի քանի։

Սերմերը խոշոր են։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ներկայացուցիչները տարածված են արևադարձերում և մերձարևադարձային գոտիներում։

Ռուսաստանում տարածված են պիստակենի, դրախտածառ և աղտոր։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտորազգիների ընտանիքը շատ օգտակար է, տնտեսապես կարևոր բույսեր են, մարդուն հայտնի են դեռ վաղուց։

Մանգո հնդկական - արևադարձերի կարևոր պտղատու ծառեր են։ Շատ խոշոր ծառեր են, բարձրությունը՝ 30 մ։ Շատ տեսակների պտուղների քաշը հասնում է 1 կգ և պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, շաքար և լիմոնաթթու։

Արժեքավոր նշանակություն ունի պիստակենին, որի մշակումը միջերկրածովային երկրներում գոյություն ունի ավելի քան 2000 տարի։ Պիստակենին համարվում է արժեքավոր ընկույզների մշակության մեջ, լայնորեն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում։ Պիստակենին շատ չորադիմացկուն և երկարակյաց ծառ է (որոշ նմուշների տարիքը հասնում է 700-ի)[3]։

Շատ տեսակներ պարունակում են աղաղանյութ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Plant List: Anacardiaceae
  2. Pell, Susan Katherine (2004-02-18). «Molecular Systematics of the Cashew Family (Anacardiaceae) (PhD dissertation at Louisiana State University)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  3. Шипунов А. Б. Семейство Сумаховые // Биология : Школьная энциклопедия / Белякова Г. и др. — М.: БРЭ, 2004. — 990 с. — ISBN 5-85270-213-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Линчевский И. А. Семейство Анакардиевые (Anacardiaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. и ред. тома А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 5 (2). Цветковые растения. Двудольные. — С. 256—258. — 511 с. — 300 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտորազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտորազգիներ» հոդվածին։