Աղվորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղվորիկ, Շիրակի մարզից)
Գյուղ
Աղվորիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԵնի Յոլ
Մակերես20 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն126[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Աղվորիկ (Հայաստան)##
Աղվորիկ (Հայաստան)

Աղվորիկ (նախկին անվանումը՝ Ենի Յոլ, մինչև 1935 թ.` Ղարանամազ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 27 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափից 8-9 կմ արևելք։ Համայնքի ղեկավարն է Վարդան Սուքիասյանը։ Աղվորիկ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղվորիկի մշտական բնակչությունը կազմել է 89, առկա բնակչությունը՝ 80 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։

Աղվորիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 285 406 457 595 703 1072 1091 45 90 89[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվորիկի մոտակայքում հայտնաբերվել են “Բերդ սար” դամբարանադաշտը և համանուն ամրոցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 200 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]