Աղվեսասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսասունկ
Աղվեսասնկեր
Աղվեսասունկ սովորական՝ ցեղի տիպիկ ներկայացուցիչը:
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Ընտանիք Աֆիլոֆորոմիցետներ
Ցեղ Աղվեսասնկեր
Լատիներեն անվանում
Cantharellus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI 36065
EOL 19294

Աղվեսասնկեր (լատ.՝ Cantharellus), աֆիլոֆորոմիցետների ընտանիքի սնկեր։

Ձևաբանություն[խմբագրել]

Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը (երկարությունը՝ 1-6 սմ, հաստ.՝ 0,5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած։ Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Միջին որակի ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ առավել տարածված է աղվեսասունկ իսկականը (C. cibariusՏավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում, հաճախ՝ մեծ խմբերով՝ հուլիս-հոկտեմբերին։ Աճում է ծառերի տակ փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, առաջացնում է միկոռիզ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png