Աղուհաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղ ու հաց

Աղուհաց, ծիսական սովորույթ հայերի և աշխարհի շատ ժողովուրդների կենցաղում։ Եղել է հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության և բարեհաջողության խորհրդանիշ։

Դարեր շարունակ նորածին երեխայի վրա աղ են ցանել՝ նրա առողջությունը պահպանելու, կյանքը ապահովելու նպատակով։ Հայ նահապետական գերդաստանի ամբողջ տարվա համար օգտագործվելիք աղը պահվել է կնոջ տեսքով կավե աղամանի մեջ, որն առնչվում է Անահիտ աստվածահու պաշտամունքի հետ։

Աղն օգտագործվել է հարսանեկան սովորույթներում որպես հարստության և առատության խորհրդանիշ։

Հացով երդվելու սովորույթն ընդհանրական է։ «Աղուհացով ատել» արտահայտաթյունը նշանակում է սեղանակից լինել, որով ստեղծված սերը, հավատարմությունը, հարգանքը դրժելը հանցանք է։ Հայ ժողովուրդն աղուհացով է դիմավորել հաղթանակով վերադարձող թագավորին, բանակին՝ գերդաստանի նահապետի կամ հարգանք վայելող հասակավոր տղամարդու ձեռքով։ Հայ թագավորներն ու զորավարները թշնամու դեմ մարտնչելու նախօրեին երդվում էին աղուհացով։

Աղուհացը այժմ էլ հայերի և մյուս ժողովուրդների կենցաղում հյուրերին հարգանք մատուցելու միջոց է։ Աղուհացի սրբության գաղափարն արտահայտվել է առակներում, ասացվածքներում, հեքիաթներում և ժողովրդական բանահյուսության այլ ժանրերում։

Անհյուրընկալ, երախտամոռ մարդուն անվանում են «անաղուհաց մարդ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266