Աղոթարարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղոթարարներ
Mantid August 2007-3.jpg
Սովորական աղոթարար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Աղոթարարներ
Լատիներեն անվանում
Mantodea
Հոմանիշներ

Mantoptera

Ընտանիքներ
  • Acanthopidae
  • Amorphoscelidae
  • Chaeteessidae
  • Empusidae
  • Eremiaphilidae
  • Hymenopodidae
  • Iridopterygidae
  • Liturgusidae
  • Mantidae
  • Mantoididae
  • Metallyticidae
  • Sibyllidae
  • Tarachodidae
  • Thespidae
  • Toxoderidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 666589

EOL 416

Աղոթարարներ կամ հարցուկներ կամ մորղեր (լատ.՝ Mantodea կամ Mantoptera), միջատների կարգ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 5 տեսակ։ Առավել տարածված է մորղ սովորականը (Mantis religiosa

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մորղերը մեծ կամ միջին մեծության, խիստ երկարավուն մարմնով գիշատիչ միջատներ են։ Հարցուկների գլուխը եռանկյունաձև է, խիստ շարժուն։ Մորղի բերանային մասերը կրծող են։ Կրծքային առաջին զույգ բնորոշ գիշատիչ ոտքերը վերափոխված են բռնող վերջավորությունների, որոնց սրունքներն ու ազդրերը պատված են փշերով։ Որսին դարանակալելիս մարմինը ձգում են, առջևի ոտքերն ուղղում դեպի վեր (աղոթողի կեցվածքի է նման, այստեղից՝ անվանումը)։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Մորղերը ձվադրում են մեծ քանակությամբ ձվածիր խոշոր կոնակիթերում։ Թրթուրները ձվերից դուրս են գալիս ուշ գարնանը և ամռանը զարգանալով՝ դառնում են սեռահասուն։ Աղոթարարները տարվա մեջ տալիս են 1 սերունդ։

Սննդառություն[խմբագրել]

Հարցուկներ վարում են ցերեկային կյանք, ջերմասեր են։ Սնվում են առավելապես լվիճներով, ճանճերով և այլ մանր միջատներով, մեծ չափերի աղոթարարները՝ նաև մորեխներով, թիթեռներով և այլն։ Որոշ խոշոր արևադարձային տեսակներ հարձակվում են նույնիսկ փոքր թռչունների, գորտերի և մողեսների վրա։ Ունեն պաշտպան, գունավորում։ Ոչնչացնում են վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png