Աղմկային բաղաձայններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղմկային բաղաձայններ, այն բաղաձայնները, որոնք ամբողջությամբ կազմված են աղմուկից կամ որոնց մեջ գերիշխում է աղմուկը։ Հայերենում, բացի ձայնավորներից և ձայնորդներից մնացած բոլոր հնչյուններն աղմկային են։ Հնչյունաբանության մեջ տարբերում են խուլ աղմկային բաղաձայններ և ձայնեղ աղմկային բաղաձայններ[1]։

Աղմկային բաղաձայնները կամ հնչյուններն առաջանում են, երբ օդի հոսքի առջև ինչ-որ պատնեշ է հայտնվում, որը ձայնային անցուղում առաջացնում է օդի ճնշում։ Այս հնչյունների արտաբերումը ենթադրում է ձայնային անցուղու մասնավոր կամ ամբողջական փակում՝ փոփոխություններ, որոնց ժամանակ առաջանում է շփում։

Խուլ բաղաձայնները կարող են լինել՝ պայթական, պայթաշփական, շփական և հպանցումային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։