Աղավնավանք (եկեղեցի)
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
Եկեղեցին
|
|
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Այրարատ |
| Երկիր | |
| Պատմական երկիր | Զաքարյան Հայաստան |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Կիսավեր |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
|
|
|
|
|
|
Աղավնավանք — 12—13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում: Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով: Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով: Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղան կա:
[խմբագրել] Եկեղեցու ճարտարապետությունը
Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է` ավանդատներով: Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից: Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով: Արևելյան ճակատին փորված է երկու եռանկյունաձև խորշ: Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է: Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը:
Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել: Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է: Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12—13-րդ դդ. վիմագրության արվեստին:
[խմբագրել] Եկեղեցին այսօր
Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար: Եկեղեցին այսօր ունի բազմաթիվ այցելուներ, որոնք իրենց ուժերով ձևավորել են խորանը: Այստեղ մշտապես կատարվում է մոմավառություն: Մուտքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ծառերից մեկն այցելուները վերածել են «երազանքի ծառի»` թաշկինակներ կապելով ճյուղերին և մտքում պահելով երազանք: