Աղասի Սարգսյան
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՂԱՍԻ ԶԱԼԻԲԵԿԻ /փետրվարի 11, 1938, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985 թ.), պրոֆեսոր (1986 թ.):
[խմբագրել] Կրթությունը
1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ինª Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թ-ինª ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան: 1994 թ-ին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թթ-ինª Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թ-ինª Լոնդոնի հաշվապահական քոլեջում:
[խմբագրել] Գործունեությունը
1961-1964 թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թթ-ինª նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թթ-ինª նույն ամբիոնի դոցենտ: 1975 թ-ին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1975-1981 թթ-ին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թթ-ինª հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թթ-ինª հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թթ-ին` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1967 թ-ին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թ-ին` "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը:
[խմբագրել] Պարգևատրվել է
- ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով (13.11.2000 թ.):
==Հրատարակել է==.
- Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով: Մենագրություն: Երևան, 1972 թ.,
- Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը: Մենագրություն: Երևան, 1983 թ.,
- Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
- Աուդիտ, ուսումնական ձեռնարկ,
- Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
- Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ):