Աղասի Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Եսայան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1914(1914-08-25)[1] կամ օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1914[2]
ԾննդավայրՇամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 8, 1983(1983-07-08)[2] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1943)[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1947)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1962)
Երկեր«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965)
«Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922»
Մասնագիտությունիրավաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1] և Երևանի պետական համալսարան[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Աղասի Արշակի Եսայան (օգոստոսի 25, 1914(1914-08-25)[1] կամ օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1914[2], Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 8, 1983(1983-07-08)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964)։

1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1947 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ 1947–51 թվականներին աշխատել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստրություններում։ 1949 թվականից սկսել է դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է դեկան (1957–64), պե–տության ն իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ (1963–70)։ 1971 թվականին նշանակվել է «պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի» ամբիոնի վարիչ։

«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ խորհրդային գաղափարախոսության դիրքերից փորձել է ցույց տալ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ արևմտյան տերությունների վերաբերմունքը հայկական հարցին, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, հայկական հարցը 1918-20-ի խորհրդա-թուրքական հարաբերություններում։ «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհրդային Ռուսաստանի հետ և այլ հարցեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Եսայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։