Աղամալ Մելիք-Աղամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Աղամալ Մելիք-Աղամալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1830[1]
Երևան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1906[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներթառ[1], քամանչա[1] և դափ[1]

Աղամալ Սիմոնի Մելիք-Աղամալյան (1830[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - 1906[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ թառահար (նվագել է նաև քամանչա և դափ

Մերձավորարևելյան, մասնավորապես իրանական երաժշտության քաջագիտակ, իր մրցակիցներին մշտապես գերազանցել է մուղամների և դաստգյահների իմացությամբ ու դրանց բարդ բովանդակությունը հարազատորեն հաղորդելու ունակությամբ։ Որպես ժամանակի վիրտուոզ թառահար արժանացել է Իրանի շահի պարգևին՝ պալատական հավաքածուից նվիրված թառի։ Կոմպոզիտոր Ն․ Տիգրանյանը Մելիք-Աղամալյանի կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է Բայաթի-Քուրդ, Բայաթի-Շիրազ, Հեյդարի, Շահնազ, Զատգյահ, Նովրուզ Արաբի, Նավա, Սեգյահ, Շյուշթար և այլն մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386