Աղահեճք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղահէճքից)

Աղահեճք, գրաբար՝ Աղահէճք, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։

Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։

Աղահեջքը եղել է ընդարձակ մի գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիսարևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։

Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակված է 43 բնակավայրեր։

Աղահեջքում այս կամ այն առթիվ հիշատակված վայրերից համեմատաբար նշանավոր են եղել Քաշաթաղք և Խոժոռաբերդ բերդերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 212.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 241