Ահմեդ Ռեֆիք Ալթընայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Ռեֆիքից)
Ահմեդ Ռեֆիք Ալթընայ
Ծնվել է1881[1]
Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[2]
Բեշիքթաշ, Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՍտամբուլ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող և գրող
Հաստատություն(ներ)Ստամբուլի համալսարան և Դար ուլ Ֆունուն
Ալմա մատերԿուլետի ռազմական լիցեյ
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[2]

Ահմեդ Ռեֆիք Ալթընայ (թուրքերեն՝ Ahmet Refik Altınay, 1881[1], Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[2], Բեշիքթաշ, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զինվորական ծառայության մեջ։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) սկզբին ծառայել է հետախուզությունում և հակահետախուզությունում, անմիջականորեն մասնակցել հայերին անվանարկող, շինծու փաստաթղթերի ստեղծմանը։ 1915 թվականին որոշ ժամանակ ղեկավարել է Էսքիշեհիրի հայերի տեղահանության հանձնաժողովը։ Պատերազմի վերջին գլխավորել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կատարված բռնությունների (որոնք, թուրքական կառավարության պնդմամբ, իբր կատարել են հայերը) փաստերը տեղում ուսումնասիրելու նպատակով կազմված օտարերկրյա լրագրողների պատվիրակությունը։ Իր տպավորությունները շարադրել է «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919) գրքում։ Չնայած որոշ հարցերի նկատմամբ աչառու վերաբերմունքին (մասնավորապես հայ ժողովրդի ողբերգության մեջ անհիմն մեղադրել է ՀՀԴ-ին), այդ գիրքը թուրքական իրականության մեջ առաջին գործն է, որտեղ հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը լուսաբանված են առարկայական և մանրամասն։

Հայերեն հրապարակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու կոմիտե, երկու ոճիր։ «Գարուն», 1996, թիվ 4, էջ 41։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trove — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Osmanlı Tarihi Yazarları, M. Orhan Bayrak, Istanbul 1982
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ռեֆիք Ալթընայ» հոդվածին։