Ահմադ Շաուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ահմադ Շաուկի
أحمد شوقي

Ahmad shawqy.jpg

Ծնվել է 16 հոկտեմբերի 1868
Ծննդավայր Կահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է 13 դեկտեմբերի 1932
Վախճանի վայր Կահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն (բանաստեղծ)
Ազգություն արաբ
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներ «Հնդկական կույսը»
«Վերջին փարավոնը»
«Լիստ Միտրա»
«Շաուկիյաթ»

Ահմադ Շաուկի (16 հոկտեմբերի 1868 - 13 դեկտեմբերի 1932) ամբողջական անուն՝ արաբ․՝ علي أحمد شوقي بك‎‎, Ալի Ահմադ Շաուկի Ահմադ բեկ, արաբ բանաստեղծ, ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունը կայանում է նրանում, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարացնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։

Կենսագրություն[խմբագրել]

Շաուկին կրում է «բանաստեղծությունների արքա» տիտղոսը։ Ծնվել է Կահիրեում՝ հարուստ ընտանիքում։ Նա ծագումով արաբ չէր։ Ուսումը շարունակելու նպատակով Շաուկին մեկնում է Փարիզ և այնտեղ մնում 6 տարի։ Փարիզում նա գրում է «Ալի Բեյ» դրաման, արը նվիրված էր մամլուքների ոչ վաղ անցյալին։ Փարիզում նա նաև թարգմանում է Լամարտինի «Լճակը» բանաստեղծությունը և գրում մի քանի բանաստեղծություններ, որանցից առավել հայտնի է Բոլոնյան անտառին նվիրված բանատեղծությունը։

Ստեղծագործություն[խմբագրել]

Եգիպտոս վերադառնալուց հետո նա հմտանում է ներբողներ գրելու մեջ և իր հարուստ բառապաշարով հասնում ալ-Մութանաբբիին։ Սովորական լիրիկան նույնպես խորթ չէր Շաուկիի ստեղծագործություններին։ Այս ժանրում նա գրել է 2-3 տասնյակի հասնող գործեր, որոնք 1990-ականներին թարգմանվեցին մի շարք եվրոպական լեզուներով։ Լիրիկայի ժանրում նա փորձեց նորամուծություններ կատարել ֆրանսիական պոեզիայից։ Նրա ստեղծագործություններում տեղ են գտել նաև բնության նկարագրություններ։ Նա գտնում էր, որ ամեն ինչի տրամաբանական հիմքում ընկած է բնությունը, այդ իսկ պատճառով նա իր կասիդաներում կենդանություն է տալիս բնությանը։

Շաուկիի գրչին են պատկանում նաև 3 պատմավծք՝ «Հնդկական կույսը» նվիրված Ռամզես II-ի ժամանակվա Եգիպտոսին, «Վերջին փարավոնը» և «Լիստ Միտրա»։ Գրել է մի շարք հոդվածներ, որոնք հավաքվել են «Ոսկու շուկաներ» ժողովածուի մեջ։ Նրա ամենակարևոր ստեղծագործությունը «Շաուկիյաթ» վերնագիրը կրող չորսհատորյա դիվանն է։ Նախաբանում հակիրճ խոսում է նաև բնաստեղծի կենսագրության և բանաստեղծության մասին։

Գրականություն[խմբագրել]

Ահմադ Շաուկիի տուն-թանգարանը
  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել]