Ահեկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահեկանը Հայկական տոմարի իններորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին:

[խմբագրել] Անվան սկզբունք

Այս անունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ: Ասածվածքի համաձայն, հին ժամանակներում Հայոց աշխարհում Ահեկան անունով մի իմաստուն այր է եղել: Նա միտք է արել, ու մարդկանց առաջարկել Արեգակի ջերմությունից մի բան պահել երկրի վրա, գիշերները տաքանալու համար: Ըստ ասածվածքի, այդ առաջարկից հետո մարդիկ խելք խելքի տալով հնարեցին՝ կրակը, որը հնում չէին հանգցնում օրերով ու ամիսներով, միշտ փայտ ավելացնում ու անշեջ պահում այն: Բայց ըստ Ահեկանի, կրակը քիչ էր՝ մարդ պիտի այնպիսի մի հնար գտներ, որ արեգակի ճառագայթները պահի երկրի վրա և խարույկն անի առանց փայտի:[1]


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս», 123. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ