Ահամկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահամկարա, ահանկարա (սանսկր.՝ अहंकार, Ahaṃkāra IAST), սանսկրիտ եզրույթ, որն անվանում են կեղծ Էգո, «Ես» զգացողություն, սեփական «Ես»ի մասին պատկերացում, ինքնագիտակցություն: Հինդուիզմի փիլիսոփայության մեջ սանքհյա դպրոցի սկզբունքներից մեկն է: Առաջին անգամ հանդիպում է Ուպանիշադների մեջ. «Չհանդոգյա-ուպամիշադի» և «Պրաշնա-ուպանիշադի» մեջ: «Պրաշնա-ուպանիշադում» ահամկարան նկարագրվում է իբրև անտահկարանայի («ներքին գործիքների») չորսից մեկը, բուդդհիի, չիտտայի և մանասի հետ մեկտեղ։ «Չհանդոգյա-ուպանիշադում» ահամկարայի մասին խոսվում է իբրև ինքնագիտակցության մասին, պնդելով, որ նա, ով ընդունակ չէ տարբերել աթմանը մարմնից, նույնացնում են իրենց իսկական, հոգևոր «ես»ը պատրանքային նյութական մարմնի հետ։

Գրականություն[խմբագրել]