Ակցիզային հարկ Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակցիզային հարկ, անուղղակի հարկի տեսակ, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար։ Հայաստանում կիրառվում է 1992 թվականից։ Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկով հարկման բազայի (բացթողման գին, մաքսային արժեք, կամ ծավալ) նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափը կիրառելով։

Ակցիզային հարկը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկ վճարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկ վճարողներ են համարվում՝

  • Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները
  • Հայաստանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք)

Ակցիզային հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանվել են առանձնահատկություններ, մասնավորապես,

  • Հայաստանում սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) Հայաստանում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները)։
  • որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող։

Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ։

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը։

Ակցիզային հարկի դրույքաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԸՍՏ՝ ԱՏԳԱԱ-ի ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՄԻԱՎՈՐԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ(դրամ)
2203 գարեջուր տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 105 դրամ
2204 խաղողի գինիներ տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 750 դրամ
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային և հատապտղային գինենյութի տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 270 դրամ
2207 էթիլային սպիրտ տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ
2208 սպիրտային խմիչքներ տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1500
2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27000
2711

(բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի 1 տոննա 1000
271011 Բենզին 1 տոննա 25000
2710 Դիզելային վառելիք մաքսային արժեք կամ 1 տոննա 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 32500 դրամ
271019810 շարժիչային յուղեր տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 կգ ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 կգ 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 400 դրամ
8703 բացառությամբ 8703 10,

8703 21 101, 8703 21 901, 8703 22 101, 8703 22 901, 8703 23 199, 8703 23 909, 8703 24 101, 8703 24 901, 8703 31 101, 8703 31 901, 8703 32 191, 8703 32 901, 8703 33 191, 8703 33 901, 8703 90 10 և 8703 90 901-ի

25.0 մլն. դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք 20 տոկոս

Ենթաակցիզային ապրանքների պարտադիր դրոշմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքով նախատեսվում է Հայաստան ներմուծվող և Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ։ Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստան ներմուծվող և Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքները և ծխախոտի արտադրանքը։ Այդ ապրանքատեսակների դրոշմավորումը իրականացվում է օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան։ Պարտադիր դրոշմավորումը իրականցվում է համապատասխան թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով։ Համապատասխան թվագրումով ակցիզայինն դրոշմանիշերը կիրառում և կիրառությունից հանվում են ՀՀ կառավարության որոշման համաձայն։ Արգելվում է համապատասխան թվագրումով ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ապրանքների ՀՀ ներմուծումը և ՀՀ տարածքում իրացումը։

«Ակցիզային պահեստ» ռեժիմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակցիզային պահեստ» ռեժիմը որոշ ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչև այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ՝ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման և գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է։ Ակցիզային պահես ռեժիմը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ։ Օրենքով սահմանված է ակցիզային պահեստ ռեժիմի կիրառման փաստաթղթավորման, ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը։

Ակցիզային հարկի պետբյուջե վճարման ժամկետները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ենթակցիզային ապրանքների ներմուծումների համար ակցիզային հարկ վճարվում է ներմուծման օրվանից հետո 10 օրվա ընթացքում։ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնում են Հայաստանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Տուգանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, ինչպես նաև մեկից ավելի անգամ ակցիզային հարկի ճշտված հաշվարկներ ներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենքներում։ Ենթաակցիզային ապրանքների պարտադիր դրոշմավորման պահանջները չպահպանելը կամ առանց ակցիզային դրոշմանիշերի ենթաակցիզային ապրանքներ իրացնելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։

Ակցիզային հարկի արտոնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկով չեն հարկվում՝

  1. ՀՀ-ից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը,
  2. բաց թողնում՝ ներքին սպառման համար մաքսային ընթացակարգից տարբերվող՝ ԵՏՄ միասնական ու ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմաված կարգով ձևակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները,
  3. օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը,
  4. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում,
  5. 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]