Ակտիվացրած ածուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվացրած ածուխ, ակտիվ ածուխ, ծակոտկեն ադսորբենտ։ Բաղկացած է ածխածնի 6 ատոմներից կազմված և անկանոն դասավորված օղակներից, որոնք միացված են ածխածնայիև ռադիկալների, ջրածնի, հաճախ նաև թթվածնի հետ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվացրած ածուխը ծակոտկենության պատճառով ունի մեծ մակերևույթ (մինչև 1000 մ2/գ), հատկապես՝ ի հաշիվ 10–20 Å տրամագիծ ունեցող միկրոծակոտիների։ Ակտիվացրած ածուխը ստանում են ակտիվացնող նյութերով (ZոCl2, K2S) ծծեցված փայտանյութն առանց օդի ածխացնելով կամ փայտածուխը գազերով (O2, CO2, ավելի հաճախ՝ H2) ակտիվացնելով։

800-1200 °C-ում ածխից հեռանում են խեժային նյութերը, առաջանում է ճյուղավորված ծակոտիների խիտ ցանց։ Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվացրած ածուխը օգտագործվում է գոլորշիների կլանման, գազերի բաժանման, լուծույթների մաքրման և գունաթափման համար, ինչպես նաև՝ որպես կատալիզատորների կրող։ Կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ, քրոմատագրաֆիտյում, հակագազերում, բժշկության մեջ (գազերի և թունավոր նյութերի կլանումը ստամոքս-աղիքային համակարգում) և այլուր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտիվացրած ածուխ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։