Ակվիտանիա (երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Ակվիտանիա (այլ կիրառումներ) 
Ակվիտանիա
ֆրանսերեն՝ Aquitaine
Զինանշան
Blason de l'Aquitaine et de la Guyenne.svg
Դրոշ
Aquitaine flag.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Վարչկենտրոն Բորդո
Խորհրդի նախագահ Ալեն Րուսե
Բնակչություն (2008) 3 150 890
Խտություն 76,3 մարդ/կմ²
Տարածք 41 308 km կմ²
Ակվիտանիա վարչական միավորը երկրի քարտեզին
aquitaine.fr Պաշտոնական կայք


Ակվիտանիան (ֆրանսերեն՝ Aquitaine, բասկերեն՝ Akitania) Ֆրանսիայի շրջաններից մեկն է, գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին:

Ակվիտանիան կազմված է հինգ բաժիններից (ֆրանսերեն՝ Départament)՝ Դորդոնիա (Dordogne), Ժիրոնդա (Gironde), Լո-է-Գարոն (Lot et Garonne), Լանդ (Landes) և Ատլանտյան Պիրենեյներ (Pyrénées Atlantiques), վերջինս հարակից է Իսպանիաին` Պիրենեյներ լեռնաշղթայով, և իր հերթին բաժանվում է երկու պատմական մասի՝ Բասկերի երկիր (Pays Basque) և Բեարն (Béarn): Ակվիտանիայի մարզկենտրոնը Բորդոն է (ֆրանսերեն՝ Bordeaux):

Մարզի խոշոր ագլոմերացիաներն են մարզկենտրոն Բորդոն, ԲԱԲը (Բայոն (Bayonne), Անգլե (Anglet), Բիարրից (Biarritz)) և Պոն (Pau)):

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Ակվիտանիայի պատմություն

Լեյր գետը Միոսում

[խմբագրել] Աշխարհագրություն

Ակվիտանիա լատիներենից թարգմանած նշանակում է Ջրերի երկիր:
Մարզի խոշոր գետերն են
Գարոնա (Garonne) 647կմ
Դորդոնիա (Dordogne) 483կմ
Լո (Lot) 481կմ
Ադուր (Adour) 335կմ
Լեյր (Leyre) 118կմ
Բիդասսոա (Bidassoa) 75կմ
Նիվել (Nivelle) 45կմ

Լանդերի անտառը
Օսսոի լեռնագագաթը Գենտավ լճից

Ակվիտանիայում է գտնվում Արևմտյան Եվրոպայի ամենամեծ անտառը՝ Լանդերի սոճու անտառը: Մարզի հարավով է անցնում Պիրենյան լեռնաշղթան՝ մարզում ամենաբարձր Օսսո լեռնագագաթով (Pic du Midi d'Ossau, 2.884մ): Ակվիտանիայի հյուսիսում է նաև գտնվում Ֆրանսիայի ամենամեծ լիճը՝ Կարկանս-Հուրտին (Lac de Hourtin et de Carcans 56,67 կմ²):

[խմբագրել] Տուրիզմ

Ակվիտանիաում է գտնվում աշխարհի ամենահայտնի գինու տեսակը Բորդոն, որը համարվում է մարզի հպարտություններից մեկը: Եթե Ֆրանսիայի հարավ-արևելյան ծովափնյա մասը անվանում են Կապույտ ափ (ֆրանսերեն՝ Côte d'Azur ), ապա Ակվիտանիաի ատլանտյան ափը՝ արծաթյա ափ (ֆրանսերեն՝ Côte d'Argent): Ունենալով պատմամշակույթային հարուստ ժառանգություն և շատ բարենպաստ աշխարհագրական դիրք, Ակվիտանիան համարվում է երկրի ամենա տուրիստական մարզերից մեկը: Մարզի հիմնական տուրիստներն են անգլիացիներերը՝ Պերիգորդում (Pèrigord) և Բորդոում, գերմանացիներն ու հոլլանդացիները մարզի ծովափնյա շրջաններում և իսպանացիները Բասկերի երկրում:

Հենդայի Երկվորյակները

Ակվիտանիաի ծովափնյա քաղաքները (հյուսիսից-հարավ)
Սուլակ
Մոնտալիվէ
Հուրտէն
Կարկան
Պորժ
Լականո
Կապ-Ֆերրէ
Արկաշոն
Պիլա
Բիսկարոս
Միմիզան
Կոնտիս
Սենտ-Ժիրոնս
Մոլիեց-է-Մաա
Վիյո-Բուկո
Հոսսեգոր
Կապբրետոն
Բիարրից
Անգլետ
Սենտ-Ժան-դը-Լյուզ
Հենդայ

Էսպելետի ծիծակը

[խմբագրել] Գաստրոնոմիա

Ակվիտանիան ունի հարուստ խոհանոց, տեղական մթերքներից են Բորդո գինիները (vins de Bordeaux), պերիգուրդիան և Լանդերի ֆուա գրան (Foie gras), Բայոնի ապխտած միսը (Jambon de Bayonne), Աժենի սալորաչիրը (Pruneaux d'Agen), Էսպելետի ծիծակը (Piment d'Espelette), Բորդոի կանելեն (Canelés de Bordeaux) և այլն Բացի աշխարահահռչակ Բորդոից մարզում կան նաև այլ գինեգործ շրջաններ՝ Բերժերակը (Bergereac), Տուրսանը (Tursan), Իրուլեգին (Irouléguy), Ժուրանսոնը (Jurançon), Բեարնը (Béarn): Այլ ալկոհոլային խմիչքներից են Արմանիակը (Armagnac), Իզարրան (Izarra), Գասկոնիաի Ֆլոկը (Floc de Gascogne) և այլն:

[խմբագրել] Լեզուներ, բառբառներ

Մարզը ունի հարուստ պատմամշկութային նշանակություն, Ակվիտանիաում բացի ֆրանսերենից խոսում են այլ տեղական լեզուներով, այն է բասկերեն, օքսիտաներեն, սանտօնժերեն, այս լեզուներն իրենց հերթին բաժանվում են բառբառների ( գասկոներեն, բեարներեն և այլն ):

Երկլեզու ցուցանակ Բասկերի երկրում

[խմբագրել] Սպորտ

Ակվիտանիան սպորտի երկիր է, աշխարհին հայտնի է Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն Բորդոի ֆուտբոլային ակումբը (Les Girondins de Bordeaux), ինչպես նաև Բայոնի, Բիարրիցի ռեգբին. Գտնվելով օվկիանոսի և լեռների միջև Ակվիտանիան ունի բարձրագույն ջրային և լեռնային սպորտկենտրոններ: Բայց Ակվիտանիան նախ և առաջ առանձնանում է իր ավանդական, ժողովրդական սպորտաձևրով, ինչպիսիք են Լանդերի ցլամարտը, բասկերի պելոտան (la pelote basque) և ուժային խաղերը:

Կորրիդա Մոնտ-դը-Մարսանում

Տարածքը՝ 41.309կմ²

Բնակչությունը՝ 3.150.890 մարդ (2007)

Մարզկենտրոն՝ Բորդո

Մարզպետ՝ Ալեն Ռուսսե (Alain Rousset)

Շրջկենտրոններ.

[խմբագրել] Ծանոթագրություններ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով