Ակունք (գյուղ)

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ակունք - գյուղ, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում` Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Հին անունը՝ Գյոզլու:


Գյուղի պատմությունը սկսվում է 1828 թվականից: Գյուղում հիմնականում բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից, Ալաշկերտից գաղթած հայեր: Գյուղի շրջակայքում կան Կիկլոպյան բերդի ավերակներ: Գյուղի կենտրունում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր: Առաջին այգին հիմնվել է Սերոբ անունով մեծահարուստի կողմից` մոտավորապես 1860-ականներին և ներկա պահին կան պահպանված 4 ընկուզենիներ, որոնք պատկանում են Սերոբ և Քերոբ եղբայրների հետնորդներին: Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: 2005 թվականի դրությամբ Ակունք գյուղն ուներ մոտ 150 տնտեսություն:

Անձնական գործիքներ