Ակիմիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիմիսկի
Տեսակկղզի
Երկիր Կանադա
ՎարչատարածքՆունավութ
Երկարություն99,3 կմ
Լայնություն40,7 կմ
ԲԾՄ15 մետր[1]
Մակերես3001 կմ²
Մասն էԿանադական Արկտիկական կղզեխումբ
Ջրլիցի ափինՋեյմս
Քարտեզ
Քարտեզ

Ակիմինսկի կղզի (անգլ.՝ Akimiski Island), մեծ կղզի Ջեյմսի ծոցում (Կանադա)։ Մտնում է Կանադայի Կիկիտան շրջանի Նունավուտի տարածքի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքը կազմում է 3001 կմ², որը դարձնում է նրան 163-երորդը աշխարհի խոշորագույն կղզիների ցուցակում և 29-երորդը Կանադայի խոշորագույն կղզիների ցուցակում։ Կղզու ջրափնյա գծի երկարությունը հավասար է 261 կմ²[2], առավելագույն երկարությունը 86 կմ է, առավելագույն լայնությունը՝ 32 կմ[3]։ Կղզին գտնվում է Օնտարիո նահանգից 19 կմ հեռու, որը կարելի է տեսնել կղզու արևմտյան ափից։

Կղզու մակերեսը հարթավայրային է՝ հյուսիսում աննշան տեղանքի բարձրացմամբ։ Հիմնական բուսատեսակներն են՝ քարաքոսներ, մամուռներ և խոտեր, նաև գաճաճ սև եղևնիներ։ Ափամերձ ծանծաղուտները կազմում են ճահճուտներ։ Քաղցրահամ ջրի վտակները, որոնք թափվում են Ջեյմսի ծոց հարավ-արևմուտքից, ապահովում են բավարար սնունդ հարևան կղզիների թռչնային գաղութների համար։

Ակիմիսկին մտնում է կղզիների խմբի մեջ, որոնք ներառում են նաև Գասկետ կղզին, Գալերե կղզին, Ալբերտ խրուտը(ստորջրյա) և Ակիմսկի Ստրեյթ կղզին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 2,5 °C
  • Տարեկան տեղումներ՝ անձրև-450մմ, ձյուն-250մմ[4]

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմսկի կղզու և ամբողջ Ջեյմսի ծոցի ափամերձ ջրերը և ծանծաղուտները կարևոր դեր են խաղում տարբեր չվող թռչունների կյանքում[5]։ Այդ թվում[4]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Sea islands: Atlas of Canada; Natural Resources Canada». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. The Island encyclopedia. Akimiski Island
  4. 4,0 4,1 «Akimiski Island James Bay, Nunavut». bsc-eoc.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  5. Reiter, Matthew E. (February 2006). «Sympatric nesting eastern prairie population Canada Geese and Lesser Snow Geese» (PDF). umn.edu. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)