Ախտածնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախտածնություն կամ պաթոգենեզ (հուն․՝ παθος - ախտ, տառապանք և γενεσις - ծագում), բժշկագիտության բաժին։

Ուսումնասիրում է հիվանդությունների հիմքում ընկած ախտաբանական երևույթների ծագման և զարգացման ներքին մեխանիզմները, որոնք բարդ պրոցեսներ են։ Ախտածին ազդակի գործունեությունը հիվանդության ծագման միայն սկզբնապատճառն է։ Ախտաբանական երևույթների զարգացումը հիմնականում պայմանավորված է օրգանիզմի ներքին առանձնահատկություններով, ընդհանուր վիճակով, ռեակտիվականությամբ, ժառանգականությամբ և այլն։

Ախտածին գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտածին գործոններն օրգանիզմի վրա ազդում են ռեֆլեկտոր, հումորալ և տեղական (անմիջական) ճանապարհներով։ Ռեֆլեկտորի դեպքում ախտածին գործոնը գրգռում է նյարդային վերջույթները, այնուհետև ռեֆլեկտոր ճանապարհով ծագում է պատասխան ռեակցիա, որն արտահայտվում է օրգանիզմի որևէ համակարգի (նյարդային, սիրտ-անոթային, շնչառական) ախտահարումով կամ ախտածին ազդակի գործողությունը սահմանափակող պաշտպանողական-ֆիզիոլոգիական երևույթներով։

Հումորալի ժամանակ օրգանիզմի հեղուկներում (արյուն, ավիշ) առաջացած մի շարք վնասակար նյութեր ազդում են օրգանների և հյուսվածքների վրա, պատճառ դառնում դրանց կենսագործունեության խանգարման։

Սակայն, գիտական արդի պատկերացմամբ, օրգանիզմում ախտածին գործոնների զուտ (մեկուսացված) ռեֆլեկտոր կամ զուտ հումորալ ազդեցությունը ժխտվում է և ընդունվում ազդեցության նյարդահումորտլ մեխանիզմը։

Տեղական ախտաբանական երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆլեկտոր ազդեցությունն առանց հումորալ կոմպոնենտի մասնակցության անիրագործելի է։ Տեղական ազդեցության դեպքում օրգանների և հյուսվածքների ախտահարումն առաջանում է ախտածին գործոնի անմիջական ազդման տեղում։

Տեղական ախտաբանական երևույթներն ու հիվանդությունները դիտվում են որպես մեկ միասնություն։ Ախտածին ազդակն օրգանիզմ է թափանցում և տարածվում տարբեր ուղիևերով։ Որոշ ախտածին ազդակներ ունեն թափանցելու յուրահատուկ «վարակի դռներ» (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը թափանցում է ստամոքս-աղիքային համակարգով, գոնոկոկը՝ միզուղիների լորձաթաղանթով և այլն)։

Տարբեր ախտածին ազդակներ օրգանիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ախտածին ազդակներ օրգանիզմում կարող են առաջացնել միանման երևույթներ և հակառակը՝ նույն ազդակը, ներգործելով օրգանիզմի տարբեր մասերի վրա, կարող է առաջացնել տարբեր ախտաբանական պրոցեսներ։ Ըստ Ի. Պ. Պավլովի, ախտածին գործոնները օրգանիզմում առաջացնում են երկդիմի, հակոտնյա ռեակցիաներ՝ ախտաբանական պրոցեսներ և պաշտպանողական, ֆիզիոլոգիական ռեակցիաներ, որոնք ահազանգում են ախտածին ազդակի գործողությունը (ցավ), չեզոքացնում (իմունիտետ) ու խոչընդոտում նրա տարածմանը օրգանիզմում (բարիերային ֆունկցիա), առաջացնում ախտահարված ֆունկցիաների համալրում (կոմպենսացիա) և վնասված հյուսվածքների վերականգնում (ռեգեներացիա)։

Վերոհիշյալ օրինաչափությունների պարզաբանումը հնարավորություն է տալիս կիրառել համապատասխան միջոցներ, խթանել համալրման և վերականգնման մեխանիզմները և մարել ախտաբանական պրոցեսներն ու հիվանդությունը պահպանող պատճառ-հետևանքային կապերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зайчик А. Ш., Чурилов Л. П. Механизмы развития болезней и синдромов // Патофизиология. — Санкт-Петербург: ЭЛБИ-СПб, 2002. — Т. I. — С. 63—79. — 240 с. — 90 000 экз.;
  • Атаман А. В. Механизмы развития болезней и синдромов // Патологическая физиология в вопросах и ответах. — 2-е, дополненное и переработанное. — Винница, 2008. — С. 27—31. — 544 с. — 2000 экз. — ISBN 978-966-382-121-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախտածնություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 202