Ախպեր, հա՞յ ես։ Բայց կայֆ ա, չէ՞

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախպեր, հա՞յ ես։ Բայց կայֆ ա, չէ՞, Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ճանաչված արտահայտություն, որի միջոցով շփվողները արտահայտում են իրենց հպարտությունը հայ ժողովրդին պատկանելու համար։

Արտահայտությունը լայն տարածում է ստացել, երբ Յություբում հայտնվել է պատերազմական ակնթարթների մի տեսագրություն[1], որտեղ մի քանի դրվագների ընթացքում հետևյալ խոսակցություններն են հնչում․

1-ին տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ախպեր, հա՞յ եք։
Բ. Հա։
Ա. Բայց կայֆ ա, չէ՞։
Բ. Կայֆ ա։

2-րդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ռուբո, մի՛ կրակիր։
Բ. Ախպեր չեմ կրակում... Գյուլլում եմ։
Բ. Ապեր, հա՞յ եք։
Գ. Հա։
Բ. Կայֆ ա, չէ՞։

3-րդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հա՞յ եք,
Հա։
Կայֆ ա չէ՞։

Հետագայում համացանցում հայտնվել են արդեն ժամանակակից տեսագրություններ, որտեղ զինվորականները միմյանց հանդեպ օգտագործում են այդ արտահայտությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]