Ախուրյան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ախուրյան, Շիրակի մարզից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախուրյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես28,46 կմ²
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն7113[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Փոստային ինդեքս2601, 2602
Ախուրյան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Ախուրյան (Շիրակի մարզ) (Հայաստան)
Ախուրյան (Շիրակի մարզ) (Շիրակի մարզ)##
Ախուրյան (Շիրակի մարզ) (Շիրակի մարզ)

Ախուրյան (նախկին անվանումը՝ Դուզքենդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրիից մոտ 1 կմ արևելք։

Ախուրյանի հեռավորությունը մայրաքաղաքից 126 կմ է։ Համայնքը սահմանակից է Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան և Կամո համայնքներին։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1536 մ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցուրտ է։ Տեղումները սակավ են. դրանց տարեկան միջին քանակը կազմում է 500 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի, Ղարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից։ Գյուղի հիմնադիրները եղել են Ճանճուռյանների, Բաղդիայնների, Մաթոսյանների տոհմից։

Մինչ 1945 թ.-ը գյուղը կոչվել է «Դուզքենդ»՝ հարթ գյուղ։ Մ.թ.ա VIII դարում Արգիշտի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով «Արփաչայ» գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945 թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան՝ Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան՝ «Արփաչայ» գետի անվամբ։

Ախուրյան անվան ծագման վարկածներից մեկը հետևյալն է. հաճախակի երաշտներից, աղետներից դառնացած հողագործը նայել է կիրճով հոսող գետին և հառաչել. ախ ուր, ախ ուր։ Հառաչանքը խառնվել է հոսող ջրի ձայնին և գետակը ստացել է Ախուրյան անվանումը։

Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված «Էթիունի երկիր» Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից։

Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924 թվականներին Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում։ Մինչև 1930 թվականը Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դյուզքենդի գավառակ, իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ։

1937 թ. դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դյուզքենդի շրջանը։ Ախուրյան շրջկենտրոն կոչվող տարածքը կառուցվել է մոտ 1960-ական թվականներին, վերջինս դարձավ Ախուրյանի շրջանի կենտրոնը՝ շրջկենտրոն։ Ունեցել է 41 բարձրահարկ շենքեր, 1404 բնակարաններով։ Իսկ 1988 թվականի երկրաշարժից մեծ մասամբ ավերվել է շրջկենտրոնային մասը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները գաղթել են 1828-1829 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի՝ Բասենի, Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից։

Ախուրյանի ազգաբնակչության փոփոխությունը[3].

2011 թվականի տվյալներով մշտական բնակչությունը կազմում է 7113 մարդ, իսկ առկա՝ 6693 մարդ[4]։

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 456 1061[5] 1635 2447 2320 2966 3812 6364 6730[6] 9696 7113[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, անասնաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյանն ունի 13-14-րդ դարերի սուրբ Նշան եկեղեցի և «Սրբատեղ» մատուռ։

Ժամանակակից Ախուրյանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 1996 թվականին Ախուրյան շրջկենտրոնը ընդգրկվել է Ախուրյան համայնքի ցանկում ներառելով երեք բնակավայր՝ գյուղ Ախուրյան, Ախուրյան շրջկենտրոն և Նոր Ախուրյան։

Մինչև 1991 թվականը գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլտնտեսայինը, այնուհետև 1991-1992 թվականներին համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց։

Գյուղի «Սուրբ Նշան» գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1858 թվականներին, որը վերակառուցվել է 2008 թվականին։

Նշանավոր ախուրյանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղամ Փիլոսյան - Խորհրդային Միության հերոս
  • Լուսիկ Բառնակյան - գրող
  • Հովհաննես Դավթյան - քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
  • Սամվել Ավետիսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1999- 2002 թթ.), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002 - 2011 թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
  • Ռազմիկ Մաթևոսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999 թթ.), դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր
  • Սամսոն Դավոյան - տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր։
  • Վարշամ Բորանյան - սպորտի վարպետ, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 19-ին.
  4. «ԱՎԾ» (PDF).
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 545

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]