Ախլաթյան (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ախլաթյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես33,91 կմ²
ԲԾՄ1775 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն535 մարդ (2011)[2]
Տեղաբնականունախլաթյանցի
Ժամային գոտիUTC+4
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Ախլաթյան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան առաջացման վերաբերյալ առկա է ժողովրդական բանահյուսության։ Ըստ որի բնակավայրի ներկայիս տարածքը նախկինում եղել է արոտավայր, որտեղ աճել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, ինչից էլ իբր ծագել է Ախլաթյան անունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնում է Այրի գետի աջ ափին՝ հարթավայրային տեղանքում, ծովի մակերևույթից 1750 մետր բարձրության վրա։ Ունի 33.91 քառակուսի կիլոմետր մակերես։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 118 կմ, Սիսիան քաղաքից՝ 14 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մետր դեպի հարավ, 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, և ավելի քան 100 մարդ է զոհվել։ Բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են հիմնել։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները մնում են հին գյուղատեղիում, որը գտնվում է նորից 300-400 մ հարավ։ Շրջակայքում կան բնակավայրերի ավերակների հետքեր, հայտնաբերվել են կավե և բրոնզե իրերով հարուստ դարաններ։ Գյուղում կան շատ ստորգետնյա հանքային աղբյուրներ, որոնցից մեկը գտնվում է գյուղի կենտրոնում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ախլաթյան գյուղի մշտական բնակչությունը կազմել է 535, առկա բնակչությունը՝ 438 մարդ[3]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է գյուղի բնակչության վերաբերյալ թվային տվյալներ ըստ տարիների[4][5].

Տարի Բնակչություն
1831 97 մարդ [6]
1873 649 մարդ [7]
1897 1146 մարդ [6]
1926 1103 մարդ [6]
1939 790 մարդ [6]
1959 515 մարդ [6]
1970 557 մարդ [6]
1979 495 մարդ [6]
1989 491 մարդ [8]
2001 588 մարդ [6]
2011 535 մարդ [2]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 117 — 992 էջ։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 545.
  9. «Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը» Արխիվացված 2016-04-07 Wayback Machine, Armtimes.com
  10. «Ախլաթյանի կենտրոնում գյուղացիները սպասում են, որ 43-ամյա գյուղապետի մարմինը բերեն» Արխիվացված 2016-04-08 Wayback Machine, Hayeli.am

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախլաթյան (Սյունիքի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 200